Նիկոլի ՄԱԿ-ի ելույթը Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում 168.am-ի խնդրանքով անդրադարձավ երեկ՝ Հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց մեծ քանակով ոստիկանական ուժերի կուտակմանը՝ Բագրատ Սրբազանի այնտեղ շարժվելու հայտարարությունից հետո, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության հայտարարությանը, որ ընդդիմադիր շարժման առաջնորդներին միշտ պատրաստ են եղել հյուրընկալել:

«Ամեն տեղ, որտեղ հասարակությունն ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ լինի համալսարան, բուհական միջավայր, հեռուստաընկերություն: Իսկ այդ հեռուստաընկերությունը վաղուց հանրային չի՝ փաշինյանական է:

Այո, գուցե մեր ժամանակ էլ լիարժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել: Հիշում եմ՝ Նիկոլն էկրաններից չէր իջնում մեր ժամանակվա Հ1-ի բոլոր հաղորդումների՝ զվարճալի, իմիջային, քաղաքական, անգամ ես եմ մեկ անգամ հյուրընկալել իմ հաղորդաշարում, եթե չեմ սխալվում: Իսկ Պետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում: 2018 թվականի դեկտեմբերից հետո վերջին անգամ գնացի իրեն հյուր, դիմել եմ, որպեսզի հրավիրի ինձ, իսկ ես, կներեք անհամեստությանս համար, ամենավերջին մարդը չեմ Հայաստանի քաղաքական դաշտում, որին 5 տարի չեն հրավիրել եթեր, լավ, 15 ամիս կալանքի տակ էի, բա էն 3.5 տարին ինչի՞ չեն հրավիրել ինձ եթեր: Հ1-ում կա շատ խիստ սև ցուցակ, և Սրբազանի դժգոհությունները մեղմ էին և իրավացի»,- մանրամասնել է Աշոտյանը:

Իսկ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթներին ՀՀԿ փոխնախագահի արձագանքն այսպիսին էր՝ Պուգաչովայի երգի ռեմիքսն էր. «Нас бьют, мы болтаем».

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս