Ադրբեջանն արդեն Երևանի օրհներգն է գրել. դեմն ո՞վ է կանգնած. խաշլամայա-հեծանվա-լոբիա զանգված. Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց, որ Ադրբեջանը շատ հետևողական կերպով առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցը։

«Նույնիսկ, եթե չեմ սխալվում, Ադրբեջանում Երևանի օրհներգն են գրել։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ են դրել նաև, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին՝ Անկախության հռչակագրին, որի վերաբերյալ նեռը բանաստեղծություն է գրել։ Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այլ պահանջներ ևս կներկայացնի, դիմացները ո՞վ է կանգնած, որ բացառվի՝ խաշլամայա-հեծանվա-լոբիա զանգված մի հատ, ո՞վ է կանգնած, Սևանում ցեխով լողացող։ Սևանում այլևս չենք էլ կարող լողանանք, այս հարցն էլ փակվեց»,-իր խոսքում նշեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս