Խնդիրները կփշրվեն Փաշինյանի գլխին. Գեղամ Մանուկյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 28-ին հեթական անգամ հերքել է ադրբեջանական կողմից տարածված տեղեկությունը Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կրկին հիշեցրել է Փաշինյանի աշխատակազմի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրեջանական կողմից ակտիվացող ապատեղեկատվության մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ քարոզչական դաշտում ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ ֆոն ապահովել՝ օգտագործելով հայկական կողմի պոռոտախոսությունը տարբեր երկրներից զենք գնելու և հայկական բանակը զինելու մասին։

«Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմ ներդնելու առաջարկին, ապա ուզում եմ հիշեցնել 2017 թվականից առաջ Վիեննայում կայացած գագաթնաժողովի մասին, երբ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համոզեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման համար գործուն մեխանիզմներ ստեղծվեն։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահողներին մեծ դիվանագիտական աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ համոզել այդ լուծումը, որն ի դերև ելավ Փաշինյանի հայտնվելուց, Դուշանբեի հանդիպումից հետո։ Այդ հանդիպումից հետո Մինսկի խումբնազատեց իր ձեռքերը, ինչի ողբերգական հետևանքները տեսանք»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի ներկայիս վիճակն էլ ավելի է բարդացնում նաև այն, որ Փաշինյանն ամեն շաբաթ առաջարկներ է ներկայացնում, որոնք ո՛չ ադրբեջանական, ո՛չ միջազգային որևէ հարթակում որևէ լուրջ քննարկման առարկա չեն դառնում, ինչը հետևանք է Փաշինյանի վարած քաղաքականության, որը բերեց նրան, որ Հայաստանը հայտնվեց բանակցությունների սեղանի վրա, ոչ թե դրա շուրջ։

«Երկու այլ երկրների ղեկավարներ բանակցում են և Հայաստանի ղեկավարին տեղեկացնում են հեռախոսով Հայաստանի վերաբերյալ քննարկման մասին։ Նույնն անում են Թուրքիան և Ադրբեջանը։ Այս վիճակը նշանակում է, որ Փաշինյանն ընդհանրապես չկա»,-ասաց պատգամավորը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝այս արտաքին խճճված քաղաքականության հետևանքով է, որ միջազգային որևէ դերակատար այսօր Հայաստանի կողքին չէ, չկա մեկը, որ որևէճնշում գործադրի Ադրբեջանի վրա, ավելին՝Հայաստանն է հայտնվել մեկուսացման մեջ։
Ստեղծված իրավիճակը, ըստ Մանուկյանի, հանգեցնելու է նրան, որ Փաշինյանը ստորագրելու է ոչ թե իրական խաղաղությանպայմանագիր, այլ թղթի կտոր, ինչը սառեցնելու է ընդամենը Հայաստանի ունեցած խնդիրների լուծումները։

«Այդ թղթով փորձելու է հավանական ռազմական գործողությունների ծնունդ տվող դրույթների սառեցում ունենալ, որպեսզի հասարակությանը խաբի, թե արդյունք ունի՝ իրականում խնդիրները թողնելով հետոյին։ Այդ տարբերակով խնդիրները կուտակվելու են ու փշրվեն Փաշինյանի գլխին, որովհետև նրա համար այդ թուղթը ստորագրելու հարցում սկզբունքային կետեր չկան, նպատակն իշխանությունը պահելն է, ինչի համար պետք է ժամանակ շահել»,-խոսքը եզրափակեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս