Սկզբից էլ ասել եմ՝ ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն, ո՛չ ձգտում վարչապետի թեկնածու լինելու. Բագրատ սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում հերթական հավաքի օրն է: Հայտարարվել էր՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է առաջիկա զարգացումների և իրենց անելիքների մասին: Մինչ ելույթը նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, 168.am-ը Սրբազանից հետաքրքրվել է՝ քաղաքական տրամաբանությունը հաշվի առնելով, արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն հիմնել, ինչին նա պատասխանել է, որ այս պահին որևէ նման ծրագիր չկա, առաջիկայում էլ, կարծում է, չի լինի:

«Այս պայքարը կամ շարժումն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմություն է, ոչ էլ ընդդիմադիրների, այլ այս պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության, մեր կյանքի վերականգնման, արժեքների և քաղաքակրթական փոփոխության է»,-շեշտել է նա:

Հակադարձմանը՝ արդյո՞ք սեպտեմբերը կբերի այդ փոփոխությունները, թե՞ ամեն ինչ կձգվի մինչև 2026 թվականի ընտրություններ, Բագրատ սրբազանը պատասխանել է, թե ոչ մեկը մտադրություն չունի որևէ տեսակի ձգձգումներ անելու, ընթացքն ինքն իրենով գնում է:

Կարդացեք նաև

«Մենք պատրաստության մեջ ենք, թշնամին էլ է պատրաստության մեջ, ընդ որում, շատ ծանր կերպով՝ թե՛ հոգեբարոյական մակարդակում, թե՛ ֆիզիկական»,- նշել է նա՝ հավելելով, որ թշնամի ասելով՝ նկատի ունի ՀՀ գործող իշխանություններին, և, որ իրենց պայքարն ունի երևացող և չերևացող շերտ:

Անդրադառնալով պայքարի առաջնորդի փոփոխմանը և վարչապետի թեկնածուի վերաբերյալ ընդդիմադիր դաշտից արված առաջարկներին, Բագրատ Սրբազանը շեշտել է.

«Սկզբից էլ ասել եմ՝ ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն, ո՛չ ձգտում վարչապետի թեկնածու լինելու, ոչ էլ ճիշտ եմ համարել, որ այդպես լինի: Ով պիտի փոխի կամ չփոխի, որևէ հարց չկա դրված: Ինձ համար արդյունքն է կարևոր: Պայմանական բան է դա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս