Տղեն պիտի իր ասածի համար պատասխան տա. Գառնիկ Դանիելյանն ինչ ասում է, սուտ է ասում. Սուրեն Պետրոսյան

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն է այցելել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է իր անձի շուրջ շրջանառված խոսակցություններին, մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ իր ներդրված լինելուն:

«Այդ որ ասում են՝ ներդրված, գործակալ և այլն, եկեք ժամանակագրությամբ հետ գնանք և տեսնենք, թե դա ինչպես և որտեղից է ընդհանրապես սկսել, ով է եղել այնտեղ ամենասկզբում: Ներդրված մարդը նրա համար է, որ թույլ չի տա ինչ-որ բան տեղի ունենա ամենակարևոր պիկի ժամանակ: Պայմանական եմ ասում, եթե ես ներդրված էի, ապա մայիսի 9-ին, երբ ամենամեծ պիկն էր, ինչի՞ չարտահայտվեց այդ ներդրվածությունը, մայիսի կեսին, մայիսի 26-ին, դրանից հետո: Երբ շարժումը հասավ իր ամենաանկումային կետին, որտեղ որպես այդպիսին՝ շարժում չկար էլ, և ես հանկարծ հունիսի 12-ից հետո դարձա ներդրվա՞ծ»,- նշել է Պետրոսյանը և հավելել, որ մոտ ժամանակները գնալու է Ոսկեպար և այնտեղի ժողովրդից ներողություն խնդրի:
«Ապրիլի 13-ին Ոսկեպարում եղավ հավաք, միջոցառում: Երբ պետք է այնտեղ այդ ամեն ինչը տեղի ունենար, ապրիլի 9-ն էր թե 10-ը, չեմ հիշում, ես այդ ժամանակ գյուղի բնակիչներին ասեցի, որ այսպիսի բան է տեղի ունենալու, մեծ թվով գյուղի բնակիչներ ասացին՝ դուրս ենք գալու, 200 հոգով ճանապարհը փակենք, որ հանկարծ գյուղ չմտնեն, այստեղ Սրբազանի խնդիրը չէր: Նրանք ասեցին՝ որ Սրբազանը գա, հետևից գալու են Դաշնակցության ներկայացուցիչները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները, գյուղում իրենց համար տեղ չունեն, 200 հոգով ճանապարհ են փակելու, որ գյուղ չգան: Էդ մարդկանց հատ-հատ ես խնդրել եմ, որ երաշխավորը ես եմ դառնալու՝ սա չի լինելու պառլամենտական ընդդիմության շարժում: Այսինքն՝ այստեղ իրականում հողերը պահելու խնդիր կա, ոչ թե ընդդիմադիր ավանդական շարժումներն են, որի նպատակը, բոլորս գիտենք, որն է: Եվ դրանից հետո այդ ընդվզում ասածը տեղի չի ունեցել»,- մանրամասնել է քաղաքական գործիչը՝ շեշտելով, որ վերջում, սակայն, ունեցանք Դիմադրություն-2 շարժում:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս