Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել։
«Սա կա՛մ ոչ կոմպետենտություն է, կա՛մ պարզապես ծրագիր է, սա պարզապես Հայաստանի հանձնման ծրագիր է»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին ու ռեգիոնալ հնարավոր զարգացումներին, ձևավորվող նոր դաշինքներին:
Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ խնդիր համարեց «տալոնների չաշխատելը»:
Օրական առնվազն 753 միլիոն դրամ՝ շուրջ 1.9 մլն դոլար. շրջափակման հետևանքով առնվազն այսքան են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստներն օրական:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարտի 20-ին Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ զրույցում համաձայնել էր Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպման: Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարեց, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկայում՝ դիտարկելով երեք նախարարների զբաղվածության գրաֆիկը:
Աշոտ Նավասարդյանը մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին, սրտի կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում:Հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»:
Բնականաբար, Իրան-Ռուսաստան ջերմացման, Չինաստանի հովանու ներքո Իրանի խնդիրների կարգավորման, Պարսից ծոցի ավազանում բարենպաստ մթնոլորտի ֆոնին իրենց մոտեցումներն են փոխում նաև այլ երկրներ: Սակայն Իրանն աշխատում է իր շուրջ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և թե ռեգիոնալ, թե ավելի լայն արտատարածաշրջանային քայլերն ուղղված են այս վտանգների վերացմանը»,-ասաց փորձագետը:
Օրերս Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է […]
«Էդ բնակչին պետք է տանես սահման ու հանձնես թուրքերին, ադրբեջանցիներին: Էդ բնակչի ուղեղը թափած է, էդ բնակիչը զոմբի է… Իշխանասարը մեր պապական սարն է, այդ սարի համար իմ պապու պապն էլ է կռիվ տվել, ո՞նց կարելի է ասել՝ Իշխանասարը թուրքինն է. ասողը թո՛ւրք է: Էս թրքահպատակ կառավարության հետ ես չեմ համակերպվում, ես շատ եմ սիրում մեր Սիսիանը, բայց վաղը կարող է ես էլ լքեմ Սիսիանը: Ասում են՝ նախկին, նախկին… ինչքա՞ն կարելի է… Նախկինների ժամանակ այսքան զոհ չենք ունեցել, նախկինների վախտով Իշխանասարը մերն է եղել, ամբողջ Արցախը մերն է եղել, նախկինների ժամանակ հանգիստ ապրել ենք… Վախկոտ կառավարիչ, վարչապետ, փռչապետ մեզ պետք չի՛…»:
«Արդեն 100 օրից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, բայց ընդհանրապես չե՛նք հուսահատվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղի 83-ամյա բնակիչ Գյոզալ Մոսիյանը:
«Ես դժգոհ եմ, որ ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Արցախի Կառավարությունը մինչ այսօր չեն դատապարտել ադրբեջանական պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը՝ Արցախի իրավապահ մարմնի աշխատողների նկատմամբ»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքի բնակիչ, «Շուշի հայենակցական միության» նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին թշնամու կողմից արցախցի 3 ոստիկանների սպանության դեպքին:
«Իմ ամուսինը 1193 թվականին թուրքի ձեռքով է զոհվել, հիմա ես ո՞նց գնամ նրանց հետ ապրեմ»,- այսօր Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչներից մի կին:
Ժամանակին, օրինակ՝ 2014 թվականին, նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հոդվածներ էր հրապարակում որոշ պաշտոնյաների հայտարարագրերի մասին, այդ թվում՝ այսօր իր կողմից վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակված երիտասարդի հոր՝ Ֆելիքս Փիրումյանի մասին.
Հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանից շահում են գործնականում բոլորը, բացի Հայաստանից: Այդ շահառուների թվում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես և Ռուսաստանը, Հայաստանի պետական շահերի հաշվին բավարարում է սեփական իշխանության պահպանման շահերը:
• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար:
Մեկ ամիս առաջ 168.am-ն անդրադարձել էր Համահայկական հիմնադրամի՝ միլիարդավոր դրամների ոդիսականին՝ տեղեկացնելով, որ Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները գաղտնի են պահվում:
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանն անկախությունից ի վեր ջերմ հարաբերություններ ունի արաբական աշխարհի, պետությունների հետ, և վերջերս արաբական երկրներ կատարած իր այցի ժամանակ արտգործնախարարներին ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
«Ցանկացած գործողություն պետք է դիտարկել, թե արդյոք այս քայլն օգնե՞ց անվտանգությանը, թե՞ վնասեց: Օրինակ, ՀԱՊԿ տեղակալի քարտուղարին երբ հետ ենք կանչում, դա օգնե՞ց, թե՞ վնասեց»:
«Այն իրավիճակը, որ մենք ունեինք մինչև 44-օրյա պատերազմը՝ նույն անվտանգային առումով, այսօրվա մարտահրավերները և ստեղծված իրավիճակն էականորեն տարբերվում է մինչ պատերազմը եղած կարգից»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» քննարկման ընթացքում, ապա հավելեց, որ երեք ուղղություններում բացարձակ ձախողված իրավիճակ է. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ազգային անվտանգություն:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում Ալեն Սիմոնյանի հնչեցրած որոշ մտքերի, որոնք կապված են Արցախի հետ։
«Այսօր խորհրդանշական օր է, 100 օր է՝ ինչ փակված է Արցախի կյանքի միակ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
«Ալիևի հայտարարություններում և պահվածքում որևէ բան չի փոխվել, իրենք այն պլան-մաքսիմումը, որ ունեին ի սկզբանե, առավել ևս՝ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանում իրենց հետ համագործակցող իշխանություն ունեցան, իրենք որևէ կերպ չեն շեղվել իրենց օրակարգից և դրան էլ համահունչ հայտարարություններ են անում:
Կառավարության մարտի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղահանվածների խնդրին: Նա հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ինքն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
«Իմանգալի Թասմագամբետովն առաջին անգամ որպես ՀԱՊԿ ղեկավար՝ Եռաբուր է այցելել. այսինքն՝ իրենք ցույց են տալիս, որ հատուկ վերաբերմունք ունեն, որովհետև մինչև հիմա արարողակարգով Ցեղասպանության հուշահամալիր այցն էր: Ոչ մի երկրի ոչ մի ղեկավար պաշտոնապես չի այցելել Եռաբլուր. սա գնացող կառո՞ւյց է,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով նաև, որ հակառակի մասին են վկայում ՌԴ մասնակցությամբ տարածաշրջանում նոր ձևավորվող ալյանսները,- փորձում են ամրապնդվել տարածաշրջանում»:
168.am-ը Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցի առնչությամբ կա նաև իրանական և ռուսական կողմի լոյալությունը, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ «միջանցքի» հարցում կա որոշակի միջազգային կոնսենսուս, եթե՝ այո, ապա Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պարագայում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, առկա իրավիճակի պատճառներին, ներկայացրեց այն խնդիրները, որոնք սկսել են անշեղորեն հետապնդել հանրությանը։ Խնդիրներ, որ սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից՝ գունավոր հեղափոխությունից հետո:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից 3 ամսից ավելի Լաչինի միջանցքն ապօրինի փակելու գործողություններին և այդ համատեքստում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություններին:
«Ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի հետ սրումը սկսվեց 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիները հանգիստ մտան ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը, որը որպես դաշնակից՝ ենթադրաբար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր, ոչ մի բան չարեց: