Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է. նրա գերպլանն Արցախը հանձնելն է արցախցիների ձեռքով. Վլադիմիր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես ուզում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, և բոլոր ժուռնալիստներին շնորհավորել, որովհետև Փաշինյանի 4 ժամվա ընթացքում լրագրողներին հաջողվեց անել այն, ինչ ընդդիմությանը չի հաջողվում անել 4 տարի, ու դա արվեց արագ ու որակյալ։ Ժուռնալիստներին երեկվա ասուլիսի ընթացքում շատ արագ հաջողվեց սնանկացնել Փաշինյանի թեզերի մերկությունը։
  • Լրագրողները Նիկոլ Փաշինյանին երեկ ենթարկեցին կատարյալ ֆիասկոյի։
  • Երեկվա ասուլիսում ինձ համար կարևոր էր տեսնել, թե ինչ է մտածում երկրի վարչապետն իր պատասխանատվության ընկալման մասին։ Բոլոր արգումենտները սոսկ իր իշխանությունը պահպանելուն էին միտված։
  • Փաշինյանն իր նարատիվներն օգտագործում էր մեկ նպատակով՝ իր ընտրազանգվածին տալ Արցախը հանձնելու գաղափարական հիմնավորում։ Դա մենք կտեսնենք առաջիկա օրերին իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների էջերում։
  • Փաշինյանն ունի մեկ միսիա՝ ստեղծել տպավորություն, որ Հայաստանն իր աթոռն է, և եթե ինքը նստած չլինի այդ աթոռին, չեն լինի ոչ Հայաստանը, ոչ այդ աթոռը։
  • Լրագրողները կարողացան Փաշինյանին սնանկացնել հենց լրագրողական գործիքակազմերով։
  • Փաշինյանի խոսքի նախաբանը որևէ մեկի չհետաքրքրեց, և սա ցուցիչ է իր քաղաքականության սնանկացման։ Որևէ մեկին, բացի Արցախի հարցից, չէին հետաքրքրում Քերոբյանի տված տնտեսական ցուցանիշների կեղծ թվերը։
  • Փաշինյանն իրեն ու իր ընտրողներին հոգեբանորեն պատրաստում էր իր և պետության չգոյությանը։

  • Երեկվա ասուլիսի ժամանակ հնչած մտքերն ազգային անվտանգության կարևորությունը վտանգող մտքեր էին։ Այս մտքերն արտաբերողը թե՛ լրագրողների ուղղակի ճնշման արդյունքում, թե՛ որոշակի ներվային զեղումների արդյունքում այնպիսի բաներ ասաց, որ դրանք ազգային անվտանգության նշանակության հարցեր էին։
  • Ինչ-որ պահի նա մոռացել էր, որ երկրի ղեկավար է․ այսպիսի մարդու գոյությունը երկրի ղեկին գերվտանգավոր է։ Նորից հայաստանցի-արցախցի ջրբաժաններ, նորից քաղաքական նարատիվներ, հատակին հավասարված վարկանիշ, որոնք Հայաստանի Երրորդ Հանրապետության և Հայաստան–Արցախ փոխկապակցվածության մեծագույն վտանգ են։
  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է։
  • Ավտորիտար համակարգն ունի քիչ թե շատ գաղափարախոսական հենք, որը հիմնականում ուղղված է պետության պահպանմանը, դրսի վտանգների չեզոքացմանը։ Փաշինյանի դեպքում ավտորիտարիզմ էլ չկա։ Եթե կա ինչ-որ «իզմ», դա խորը պոպուլիզմն է։
  • Մեղքերի օտարման այն փունջը, որը նա ուներ, որևէ կերպ ավտորիտար լիդերի օրիենտացիա չի կարելի ընկալել, որովհետև նույնիսկ ավտորիտար լիդերը երբևէ իր մեղքը չի օտարում ուրիշի վրա, այլ փորձում է լուծել այդ խնդիրները։
  • Եթե Կարեն Անդրեասյանն իր ընկալումների առումով դատական համակարգն իրեն ենթարկեցնելու նպատակներ ունի, ապա դատական համակարգը պետք է նրան ցույց տա իր տեղը՝ ասելով՝ դու ընդամենն ունես գործավարական և քարտուղարային գործառույթներ։ Հակառակ դեպքում դու ստանալու ես պատասխան, և այդ պատասխանը լինելու է ոչ թե քաղաքական, այլ իրավական։
  • Փաշինյանը երկար ճանապարհ չի գնալու։ Նույնիսկ իր հետ ճանապարհ անցած Տիգրան Ավինյանը նրան չի վստահում։
  • Հնարավոր չէր պատկերացնել, որ ՀՀ ղեկավարին հարց տան, թե Արցախում Ցեղասպանության անխուսափելիության պարագայում արդյո՞ք հայ զինվորը պաշտպանելու է արցախցուն, ու նա պատասխանի՝ ոչ։
  • Պետության ղեկավարի վարքաբանության տեսանկյունից Փաշինյանի արտաբերած մտքերը նորմալ չեն։
  • Որ րոպեին, որ լրագրողական պրեսինգը հասավ պատշաճ մակարդակի, Փաշինյանը գնաց իր հոգու խորքում թաքնված և որպես գործիք օգտագործվող հայաստանցի-ղարաբաղցի տարանջատմանը։
  • Միայն սեփական ռեյտինգով ապրող և դրա ուժով իր քաղաքական կենսագործունեությունն ապահովողը կարող է էս աստիճանի ստեր ասել։
  • Գոյություն ունի երկու հնարավոր պորտալար՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջարկվող Աղդամի պորտալարը, որը հետագայում տանելու է ռեինտեգրացիայի Ադրբեջանի կազմում, և Լաչինի պորտալարը, որն այդ ռեինտեգրացիան թույլ չի տալու ու Արցախը քաշելու է դեպի Հայաստան։
  • Երեկվա բադրիջանի էպոպեան խոսում էր այն մասին, որ նա բացարձակապես կողմ չի, որ գործարկվի Աղդամի հումանիտար միջանցքը, որը նրան կօգնի իր սեփական պատասխանատվության բաժինը դնել մի կողմ։
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն չի կարող լինել․ դա քաղաքագիտական անոմալիա է։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն Արցախի իշխանություններին մղում է Ադրբեջանի առաջարկած ֆորմատի մեջ ներգրավվելու։
  • Ո՞վ պետք է գար Ստեփանակերտը Խանքենդի անվանող Տոյվո Կլաարի բերանին, Փաշինյա՞նը, ում օրակարգում Արցախի լիակատար օտարումն է։
  • Եթե ՀՀ իշխանությունը շահառու չէ, որ Լաչինի միջանցքը բացվի, իսկ ես հիշում եմ՝ ինչպես փակվեց միջանցքը, երբ հայկական մեդիադաշտում ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութ հայտնվեց՝ ինչպես են բախում հրահրում՝ նկարված հայկական դիրքերից, ու միջանցքը լիակատար փակվեց, չի կարող բացել միջանցքը։
  • Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը պետք է լցված լիներ բեռնատարներով ու հոծ բազմությամբ՝ այն կողմ անցնելու ու հայ մարդկանց օգնելու։ Այսինքն՝ պետք է ստեղծվեր քաղաքական դրամատուրգիա, ու պետք է արվեր դրա լոբբինգը։ Եթե դա արվեր, Ալիևի հրավերով Շուշիում հավաքված 250 միջազգային լրագրողները կլինեին Լաչինի միջանցքում ու կլուսաբանեին տեղի ունեցածը։ Դա Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայություն է։ Քաղաքական ուժերը դա չեն կարող կազմակերպել, դա պետք է աներ պետությունը, իշխանությունը ու դա կարելի էր անել 3 օրում։
  • Ի՞նչ է խոսում Նիկոլ Փաշինյանը օրը 3 անգամ Արայիկ Հարությունյանի հետ․ նրանք նույն քաղաքականության կրողն են։
  • Եթե Արցախի Հանրապետության նախագահը հասկանում է քաղաքականությունից, ապա նա ոչ թե նախագահականից պետք է իջներ ու նստեր սպիտակ պալատկայի մեջ, այլ այդ սպիտակ աթոռով պիտի նստեր Լաչինի միջանցքի անցակետում ու պահանջեր, որ բեռները մտնեն Արցախ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Արցախի «ալիմենտները» չի կտրել, երկուսի վարքաբանությունն այս առումով համակցված է։
  • «Խաղաղության պայմանագիր» կոչեցյալը խոշոր խաղացողների կողմից դիտվում է՝ որպես ժամանակի ձգում, որի ընթացքում Արևմուտքը և Ռուսաստանը կկոնկրետացնեն իրենց գործողությունները։ Մեկ այլ հարց է Ղարաբաղյան խնդրի կոնցեպտուալ մոտեցումները, որոնք ընկած են «Խաղաղության պայմանագրի» կոնցեպտի հիմքում։
  • Հայաստանի քաղաքական դաշտը գտնվում է օգոստոսի նախաշեմին․ ես չեմ հիշում, որ որևէ օգոստոս քաղաքական գործընթացներում այսքան բուռն ու վտանգավոր լիներ։

  • Հայ քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, հասկանում է, որ 30 տարեկան պետության հեշտ հանձնման փուլին պետք է ընդդիմանալ։ «Հանձնում» երևույթն այդքան հեշտ չէ․ այն օր օրի ազդում է իրենց սեփական վարկանիշի վրա, առավել ևս՝ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների պալիտրայի ներքո։
  • Գոյություն ունի քաղաքականություն, որը կա սեղանի վրա, և կա քաղաքականություն, որը Փաշինյանը վարում է սեղանի տակ։ Սեղանի տակ վարվող քաղաքականությանը Փաշինյանը մեզ իրազեկ չի դարձնում։
  • Եթե նա մտահոգված չլիներ իր վարկանիշով, ասուլիս չէր տա, առավել ևս՝ օգոստոսի շեմին։
  • Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՀԱՆՁՆՄԱՆ ԽԱՐԱՆՆ ինքը որևէ կերպ մարսել չի կարողանալու, որ Արցախի հարցը փակելով՝ փակելու է իր իշխանության մնալու հարցը։ Նա հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իր որդեգրած քաղաքականության ամբողջական պատասխանատվության վերցնելը վերջ է տալու իր իշխանությանը։ Դրա համար նա հիմա դանդաղեցնում է այդ գործընթացը՝ պրոցեսները թողնելով Արցախի իշխանության վրա։ Նրա գերպլանն Արցախը հանձնելն է արցախցիների ձեռքով։
  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, չեմ կարծում, որ ուղղված էր իր նախկին գործընկերներին։ Սա շատ ավելի բարոյական ուղերձ էր ՀՀ երրորդ նախագահի կողմից, որ, այնուամենայնիվ, դուք գործ ունեք մարդկային կյանքերի հետ։
  • Ինձ շատ հետաքրքիր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքավորումն ու դիրքորոշումը վերջին 7 ամիսներին տեղի ունեցողի նկատմամբ։ Նրան ընտրողները պետք է դա լսեն։ «Հայաստան» դաշինքի պատասխանատվության չափը դեռ ավարտված չէ։
  • Փաշինյանի կողմից երեկ որևէ անգամ «Հայաքվեի» անունը չտալը լավ ցուցիչ է, որ դա վտանգավոր է դառնում իր իշխանության համար։ Հույս ունեմ, որ շատ շուտով այդ գործընթացը կվերածվի քաղաքականի։ Շատ կարևոր է, որ ստեղծվում է ներառականությունն ապահովող կառույց։ «Հայաքվեն», որն ունի նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի աջակցությունը, ունի նաև շարունակականություն, ինչը շատ կարևոր է քաղաքականության ու քաղաքագիտության տեսանկյունից։
  • Կարծում եմ, որ Երևան քաղաքի ընտրությունները պետք է կատեգորիկ քաղաքականացնել։ Այս ընտրությունները Փաշինյանն ավելի շուտ քաղաքականացրեց, ու հիմա նա այդ ընտրությունները վերածելու է իր ռեյտինգավորման թեստի։ Միաժամանակ նա կթուլացնի Ավինյանին։
  • Ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքականությունն իր կանոններով, իր դասագրքային ճշմարտությամբ կիրառելու պարագայում կստացվի ամեն ինչ։ Ուղղակի ապաքաղաքական մեթոդներով քաղաքականությամբ զբաղվել չի կարելի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս