Ադրբեջանը ԼՂ-ում հայերի ապրելու հարցին զուգահեռ բարձրացնում է ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման հարցը. Փաշինյան

«Ազատություն» ռադիոկայանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:

– Այսօր նշեցիք, որ Բրյուսելյան բանակցություններում Աղդամի ճանապարհի հարց չի քննարկվել: Այդ դեպքում ինչո՞ւ են եվրոպացի պաշտոնյաներն իրենց հայտարարությունների մեջ այդ հարցը նշում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ձեր ցանկությունից, այդ հարցը բանակցությունների օրակարգում է, և ինչո՞ւ պաշտոնական Երևանը որևէ կերպ չանդրադարձավ եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին, և ի՞նչ է անում այժմ այդ հարցը չեզոքացնելու համար:

Նույն Բրյուսելյան բանակցություններում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, քննարկվե՞լ է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստան վերադարձի հարցը: Եվ եթե այո, ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը:

– Երբ խոսվել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման հարցի մասին, և այն, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով, Ադրբեջանն իր հերթին բարձրացնում է հարց, որ ուրեմն այդ դեպքում Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է հասցեագրվի, ինչին մեր արձագանքը եղել է և շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, այլ համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից, Գյանջայից տեղահանված հայերի անվտանգության թեմային:

Կարդացեք նաև

Մենք խոսում ենք երկու իրավական կարգավիճակի մարդկանց մասին: Առաջինը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի շահառուների մասին է: Այս իրավական կարգավիճակից այն կողմ գոյություն ունի Բաքվի, Սումգայիթի ջարդերին ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների հարցը:

Շառլ Միշելի հայտարարություններին Աղդամի մասով չարձագանքեցինք, որովհետև մենք մանդատ չունենք այդ հարցը քննարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս