Կան քաղաքական հարցեր, որոնց վրա չենք կարող ազդեցություն ունենալ. Անահիտ Մանասյան

168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է:

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման, դրա արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետից Կարմիր խաչի ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի ու նրանից հետո գրեթե նույն տարածքից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների խախտումների, միջազգային գործընկերների հետ հասցեական աշխատանքի, միջազգային կառույցների հեղինակազրկման, նրանց իրազեկման, պատանդների վերադարձի հնարավորության մասին:

Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) լրագրողների իրավունքների սահմանափակման, լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սկսված կազմակերպված հարձակումների ու դրանց վերաբերյալ Պաշտպանի արձագանքի բացակայության մասին, ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության, կալանքը՝ որպես խափանման միջոց, չարաշահման, այլ խափանման միջոցների կիրառության գրեթե բացակայության, զորամասերում զինծառայողների պահման պայմանների հարցեր:

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին տեսնելիս նիստի մասնակիցներին տրված ոտքի կանգնելու հրահանգին, ինչպես նաև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող քաղաքական ուժի կողմից առաջադրվելու և ընտրվելու գիտակցմանը:

Զրույցի ընթացքում խոսք է գնացել նաև Հայաստան ազգությամբ հայ քաղաքացիների մուտքն արգելելու, «գործուն զղջալու» օրենքը ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար վերաբերելի դարձնելու՝ Պաշտպանի դիրքորոշման, դատավորների լիազորությունների զանգվածային դադարեցումների, «բռնության քարոզի» օրենքի կամայական կիրարկման, ոստիկանության անհամաչափ գործողությունների, բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց գործողություններին տրվող գնահատականի բացակայության և այլ հարցերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031