«Դա ի՞նչ ա, ո՞ւմ հարցազրույցից ա». Փաշինյանն՝ իր հարցազրույցից մեջբերման մասին
Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկն ասուլիսում Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է մնալ 2015 թվականին արտահայտած այն կարծիքին, որ «Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ»:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, դարձյալ հետաքրքրվեց՝ դա ի՞նչ է, ո՞ւմ հարցազրույցից է այդ մեջբերումը, ապա վերհիշելով՝ մանրամասնեց. «Այդ հարցազրույցը տրվել է հետևյալ առիթով. Դուք հիշում եք՝ այն ժամանակ «Նախախորհրդարան»-ը փորձ էր արել ավտոերթով գնալ Ստեփանակերտ, այնտեղ քաղաքական ակցիա անել, բայց իրենց ճանապարհը Լաչինի միջանցքում փակվել էր և այնտեղ տհաճ միջադեպեր էին տեղի ունեցել, և մեծ քննարկում կար:
Այդ ժամանակ ես այցելել էի Ղարաբաղ, և կարծեք այդ խնդրի շրջանում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում