Դեկտեմբերի 12-ից մի քանի օր առաջ ՀՀ ուժային կառույցների ղեկավարներից մեկը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Ստեփանակերտի «Լավանդա» ռեստորանում ի՞նչ է բանակցել, որ դրանից հետո փակվեց Արցախի ճանապարհը. Մեսրոպ Առաքելյան
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանը պատմեց՝ նախորդ տարի իր երկու մանկահասակ երեխաների ողբերգական կորստի ցավը, մյուս կողմից՝ շրջափակված Արցախը, որտեղ հաց գտնելն անհնար էր դարձել, այլ ելք չէին թողնում, քան մեծ դստերը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի և դստերը կվերադարձնի տուն, սակայն մինչև օրս չի հաջողվում։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Զիտան հիմա էլ Կապանի երեխաների խնամքի կենտրոնում է:
«Գյուղերում դե ոչինչ, յոլա գնում ենք, սեզոնային մթերքը մշակում, ապրում ենք, քաղաքներում վիճակն իսկական աղետալի է։ Ընդհանուր առմամբ Արցախի վիճակը շատ վատ է, նույնիսկ մի լավ բան չկա, որ ասեմ՝ այս մեկը լավ է։ Մարդկանց վիճակը վատ է։ Կհավատա՞ք, 20 լիտր բենզինը 120 հազար դրամով է վաճառվում։ Նեղն ընկած մարդիկ, որ ստիպված են իրենց հիվանդին հասցնել հիվանդանոց կամ այլ վայր, այդքան գումար տալիս առնում են, պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է։ Մեկ լիտր ձեթն արդեն 20 հազար դրամ է, չկա։ Մարդիկ այնպիսի վիճակում են, որ իրենց երեխային սոված չթողնելու համար վերջին բանը ծախում են, որ առնեն»,- նշեց Դավիթ Դավթյանը։
Այսօր Արցախի Հանրապետության պաշարման 271-րդ օրն է։ 9 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, 9 ամիս շարունակ 120 հազար մարդ՝ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր, մատնված են սովի: Բացի դրանից, արցախցիներն ապրում են ֆիզիկապես ոչնչացվելու սպառնալիքի ներքո՝ Ադրբեջանը մեկ կրակ է արձակում դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ, մեկ էլ Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի անցակետից մարդկանց է առևանգում:
«Հետևապես, մեզնից բացի, բա ո՞ւմ վրա հույսս դնեմ՝ Նիկոլի՞, որի աչքի առաջ ոչնչացնում են հայ զինվորին, գրավում հայկական տարածքները և նա ոչինչ չի անում, թե՞ ՔՊ-ի։ Ես չեմ, դուք եք, ո՞ւմ համարենք մեզ բարեկամ ու դաշնակից, որի հետ կկարողանանք քայլ կատարել, չէ՞ որ ռազմական գործողության ժամանակ պաշտպանություն սպասել ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ իրատեսական չէ»,- ասաց Մինասյանը՝ շեշտելով՝ քանի Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի իշխանության ղեկին, պատերազմն է իրատեսական, որովհետև ինքն Ալիևի մոտ առաջացրել է սպասումներ՝ տված խոստումներով, իսկ դրանք չստանալով՝ Ալիևը կարող է գնալ գործողություննրի, պատերազմի՝ Հայաստանի դեմ։
«Այսօր հայության արժանապատվությունը փրկում է արցախցին՝ իր տոկունությամբ: Արցախցին այսօր օրինակ է ծառայում, պետք է վերցնել այդ օրինակը: Ուղղակի պետք է պատկերացնել՝ հաց չկա, երեխադ քաղցած է, ուտելու բան չես կարող տալ երեխայիդ, դա այնքան ծանր ապրում է, որ դրանից այն կողմ կարծես բան չկա, թշնամին հենց դրա վրա էլ իր հույսը դրել է, որ այնքան քաղցած կմնան, որ բոլոր դռները կբացեն, չեն նայի՝ ով է, ինչ է, բայց արցախցին հակառակն է ցույց տալիս: Եվ սա փրկում է հայերի պատիվը: Էմոցիաները վարակելու հատկանիշ ունեն, և ես շատ հույս ունեմ, որ այս մտածելակերպը, արցախցիների այս կայունությունն ու տոկունությունը կփոխանցվի նաև մեզ, և մեր ժողովուրդն այդքան անցանկալի թմբիրից կարող է արթնանալ»,- ասաց նա:
«120 հազար բնակչություն ունեցող փոքրիկ Արցախը փոխում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի խաղաքարտերը, այդ 120 հազար մարդիկ իրենց կյանքի գնով, ազատ տեղաշարժի տոտալ սահմանափակման, սովի եզրին դիմադրում են Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին, դրանով փոխում նրանց ծրագրերը: 44-օրյա պատերազմից հետո, նաև պայմանավորված Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հարաբերություններով և դիմադրության իսպառ բացակայությամբ, Ադրբեջանը չէր ենթադրում, որ կարող է որևէ տեղ հանդիպել դիմադրության, այն էլ՝ այսպիսի դիմադրության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները լուրջ խնդիր են ստեղծում Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք այս ընթացքում Արցախի ապաշրջափակման համար տարբեր երկրներում ակցիաներ են իրականացնում:
Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը վստահ է, որ էպոսում, ժողովրդական հեքիաթներում ունենք ազգին արթնացնելու բանալիներ:
«Այդ ծրագիրն իր պատկերացմամբ այն է, որ եթե Արցախը տալիս ենք ամբողջովին, համաձայնում ենք, որ հայաթափվում է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է, այլևս Սյունիքի հարց չի բարձրացվում, մի խոսքով՝ իր ասած խաղաղության դարաշրջանը բացվում է: Եթե այդպես լինի, այո, հաջորդ փուլում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կդրվի, բայց վստահաբար Ադրբեջանն այդտեղ կանգ չի առնելու. նրանք հիմա ասում են՝ տարածքային պահանջներ, փախստականների վերադարձ և այլն։ Այսինքն՝ նոր պատերազմ, նոր ագրեսիա: Այդ դեպքում, բնականաբար, որևէ ողջամիտ մարդ չի կարող պնդել, թե պետք է ռուսական բազաները դուրս բերել այստեղից, քանի դեռ դրա այլընտրանքը չկա՝ այլ անվտանգային համակարգի տեսքով, իսկ այդպիսի հեռանկար չի նշմարվում անգամ ամենահեռու հորիզոնում»,- ի պատասխան՝ ասաց նա:
«Նա ամեն ինչ հանձնելու է, տալու է, լկտի, ցինիկ նայելու է մեր աչքերի մեջ և դա հայտարարի, իմանալով, որ ոչ ոք իր դեմ չի կանգնի: Թումանյանն ասում է՝ դառնացած ժողովուրդ, դառնությունից զատ, մեր ժողովրդի մեջ ոչինչ չկա, ժամանակակից լեզվով ասած՝ «աբիժնիկ», իսկ «աբիժնիկը» վրեժ է լուծում ինքն իրենից, իր երկրից, իր ամեն ինչից: Մեր ժողովրդի մեծամասնությունն է սա անում: Մեկը եկել է, թքում է քո բոլոր սրբությունների վրա, ամեն ինչ հողին է հավասարեցնում, ու հորթի հայացքով նայում՝ ժպտո՞ւմ ես»:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է կանգնած մնալ Լաչինի միջանցքի մոտ։
Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցով արտակարգ նիստն ու դրան հետևած ներհայկական իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային ողբերգությունը, որով և որում ապրում է Հայաստանը՝ արդեն իսկ կասկածի տակ դրած լինելով Արցախի կյանքի հնարավորությունը։
«Սեղանին դրված են շատ ավելի լուրջ հարցեր, որոնցով պայմանավորված են պետության հետագան և Արցախի շուրջ անելիքները»,- ասաց Գևորգյանը՝ ընդգծելով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է՝ մաս կազմելու և փոխելու համար, հակառակ դեպքում կստացվի, որ ոչինչ չի անում հանուն Արցախի։
«Եթե դու վախենում ես քո կաշվի, անիմաստ, փուչ գոյության համար, դու կզոհես բոլորին, թեկուզ 3 միլիոն: Ես վախենում եմ, որ սա այլևս սողացող է. մենք երեկ 2 զոհ ենք ունեցել, ո՞վ է հիշում դրա մասին: Փոքրիկ գովազդ նայելու հիշողության տևողությամբ մենք մոռանում ենք դա, մոռանում ենք շատ արագ, որ դրանք կյանքեր են, ճակատագրեր են, չծնված երեխաներ են, չստեղծված ընտանիքներ են կամ ստեղծված ընտանիքներ են՝ որբ երեխաներ են: Չկա այդ խորանալը, հասկանալը, շրջահայաց լինելը, որ այդ ամենը մտել է մեր տուն, մեր տանն է այդ աղետը»:
«Արցախում օր օրի սրվում է այն հումանիտար աղետը, որն սկսվել է արդեն 2022թ. դեկտեմբերի 12-ից, և գնալով էլ ավելի է խորանում, խնդիրները դառնում են գրեթե անլուծելի: Ունենք մասսայական դեղորայքային, սննդային խնդիրներ, սեզոնով պայմանավորված՝ նաև ջրի հետ կապված խնդիրներ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Վառելիքի բացակայությունը բերում է նրան, որ չնայած առկա գյուղատնտեսական մթերքին, հնարավոր չէ դա ո՛չ հավաքել, ո՛չ տեղափոխել սպառողին: Խոսել, որ այս իրավիճակը վերածվել է աղետի, ավելորդ է, որովհետև վաղուց հումանիտար աղետ է Արցախում»։
Թե որտեղ սխալվեցինք, գնահատականները, կարծում եմ, ժամանակն ու պատմությունը կտան: Արցախի ժողովուրդն այսօր իր ինքնորոշման համար կրում է ծանր զրկանքներ: Չենք հանձնվում, որովհետև այս ամենով հանդերձ, աշխարհին մենք ասում ենք՝ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք այս զոհողություններին: Այսինքն, մեր հայրենակիցներն իրենց անկոտրում կամքով պայքարում են իրենց իրավունքի, ձայնի իրացման և ինքնորոշման համար, դիմակայելով պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամին:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ Հայաստանի լինել-չլինելը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեց դրվել կասկածի տակ:
«ՀՀ-ն, որը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, ասում է, թե Արցախն ադրբեջանական է, իսկ մեր հասարակությանը փորձում են շեղել, խաբել, թե ռուս խաղաղապահները, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այս իրավիճակից դուրս գանք,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Արցախի 8 ամիս տևող շրջափակմանը, ապա շեշտեց,- Քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն Արցախում ռազմական գործողությունների գնալուց առաջ պետք է մեկուսացնի ռուս խաղաղապահներին, որը տեսականորեն անհնար է և նշանակում է, որ հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները դառնում են թիրախ, որովհետև իրենք, այնուամենայնիվ, այդտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության երաշխավորներն են: Հարձակում ռուս խաղաղապահների վրա՝ նույնն է, թե հարձակում ՌԴ-ի վրա: Դրա համար Ադրբեջանը փորձում է ոչ ռազմական կերպով լուծել խնդիրը՝ տոտալ բլոկադայով մարդկանց հույսն ամբողջովին կտրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ:
Հարցին՝ բարդ չէ՞ր բրազիլական կինոինդուստրիա մուտք գործելը, նա պատասխանեց. «16 տարի է՝ Բրազիլիայում եմ, այնտեղ դերասանական գործակալությունների հետ համագործակցում՝ քաստինգների եմ մասնակցում: Բրազիլիայում մրցակցությունը շատ մեծ է, օրինակ՝ կարող է ինչ-որ գովազդի քաստինգի գնաս ու տեսնես քո տիպաժով 100 հոգի, ասում ես՝ լավ, ինձ ո՞նց պետք է ընտրեն, հավանականությունը քանի՞ տոկոս է: Նույնը՝ ֆիլմերի դեպքում: Բայց քանի որ պորտուգալերեն խոսելիս միտումնավոր ակցենտ եմ դնում, մրցակցությունը մի քիչ իջնում է, որովհետև ոչ շատերն ունեն պորտուգալերենի նման ակցենտ»:
Այժմ ունեմ 15.000 հետևորդ Ֆեյսբուքում և 9000 հետևորդ Ինստագրամում։ Հետևորդներս գրեթե աշխարհի բոլոր ծայրերից են։ Մի քանի օր առաջ հարցում եմ իրականացրել Ինստագրամում, մեծ մասը Հայաստանից են, բայց քիչ չեն նաև ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Եվրոպայից հետևորդները։
– Ես Առնոն եմ, 10 տարեկան, Ստեփանակերտ եմ եկել, որպեսզի մասնակցեմ մաթեմատիկայի ու լողի պարապմունքների։ Մարտակերտից եմ եկել, մեկ ամիս ու մեկ շաբաթ կմնամ ու կվերադառնամ։ Եկել եմ Ստեփանակերտում մնամ, որովհետև տրանսպորտ չկա, պատճառն այս շրջափակումն է, վառելիք չկա, եթե ավտոբուս է լինում, մարդիկ շատ են լինում, նեղվածք է լինում, չեն կարողանում գնալ…
– Բարև ձեզ, ես Նարե Համբարձումյանն եմ, 10 տարեկան եմ, ապրում եմ Ստեփանակերտում։ Իմ տունը Ստեփանակերտի կենտրոնից շատ հեռու է, ոտքով եմ պարի գալիս, գնում… Ես շատ կուզենայի հաճախել ճամբար կամ գյուղ գնալ։ Անցյալ տարի ես գնացել էի ճամբար… ուղղակի հիմա չկա, երևի տրանսպորտի պատճառով չկա… տրանսպորտն էլ բլոկադայի պատճառով չկա, բենզին չկա…
168.am-ի հետ զրույցում Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ հավակնություններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնվազն գիտակից մարդիկ, նաև լսարան ունեցողները, այդ թվում՝ լրագրողները, պետք է բացատրեն հնարավորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում, այն համընդհանուր է, և ովքեր չեն հասկանում, վաղ թե ուշ հաջորդն իրենք են լինելու։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է գալու համաշխարհային մեծ աստղերից մեկը: «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին:
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռը տեղ հասցնելու համար որևէ քայլ ձեռնարկվել է, ի՞նչ կարող են անել հումանիտար աղետի մեջ գտնվող 120 հազար արցախահայության համար։
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այն կարծիքին է, որ Արցախում ստեղծված իրավիճակում որևէ բան դեպի դրականը փոխելու առումով միակ խոչընդոտը Հայաստանի իշխանությունն է՝ իր կցորդ Արցախի իշխանություններով: