Բաժիններ՝

Զելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի փոքր հիասթափված Է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուց, ով, նրա խոսքով, դեռ չի ծանոթացել հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին: Այս մասին փոխանցում է interfax.ru-ն։

«Մենք զրուցել ենք նախագահ Պուտինի հետ, մենք զրուցել ենք Զելենսկու հետ, և ես պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի ծանոթացել առաջարկին»,-ասել Է Թրամփը լրագրողներին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ իր կարծիքով «Ռուսաստանը դեմ չէ» այս խաղաղության ծրագրին՝ հավելելով. «Բայց ես վստահ չեմ, որ Զելենսկին գոհ է դրանից։ Նրա մարդկանց դուր է գալիս ծրագիրը, բայց նա դեռ չի կարդացել այն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս