Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Թ.-ն իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Բրազիլիայի հրապարակում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տվյալ պահին այդ վայրում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի և նույն գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի ծառայողները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը պարեկն է, իսկ «Porsche»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, նրա ավտոմեքենայի անվադողերն էլ կիսամաշ էին:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
