Ես շատ կուզեի ապրել աշխարհի մյուս երեխաների նման. արցախցի 10-ամյա Նարե Համբարձումյանի հուզիչ խոսքը
– Բարև ձեզ, ես Նարե Համբարձումյանն եմ, 10 տարեկան եմ, ապրում եմ Ստեփանակերտում։ Իմ տունը Ստեփանակերտի կենտրոնից շատ հեռու է, ոտքով եմ պարի գալիս, գնում… Ես շատ կուզենայի հաճախել ճամբար կամ գյուղ գնալ։ Անցյալ տարի ես գնացել էի ճամբար… ուղղակի հիմա չկա, երևի տրանսպորտի պատճառով չկա… տրանսպորտն էլ բլոկադայի պատճառով չկա, բենզին չկա…
Շուտով սեպտեմբեր է, մենք պետք է պատրաստվենք դպրոցին, իսկ քաղաքում բան չկա… խանութներում պակասություն է, բանջարեղեն չկա…
Մենք երեք երեխա ենք, քույրս ամուսնացել և գնացել է Ռուսաստան, եղբայրս դեկտեմբերին կդառնա 20 տարեկան։
Ուտելիք չունենք, որ սեղանին դնենք… ես շատ կուզեի ապրել աշխարհի մյուս երեխաների նման, միայն մեր խանութներում է, որ որևէ բան չկա, բայց մյուս տեղերում կա… Շատ կցանկանայի մեր գյուղ գնալ, բայց տրանսպորտ չկա…
Ես պարի նոր եմ հաճախում, ինձ պարը, երեխաները շատ են դուր գալիս, նրանց հետ շփումը… Կարելի է ասել, որ ամեն օր ոտքով իջնում եմ Ստեփանակերտի կենտրոն՝ երեխաների հետ շփվելու համար, շատ եմ հոգնում… Շատ կցանկանայի, որ սեպտեմբերի 1-ին ինձ համար ամեն ինչ լիներ, իսկ ամենակարևորը՝ գիտելիք։
ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ