ՊԱՊԱՅԻ ՊԱԿԱՍԸ ՄԻՇՏ Է ԵՂԵԼ. ԿԱՊ ՉՈՒՆԻ, ՈՐ 41 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ. ԿՈՒԶԵԻ ՊԱՊԱՍ ԻՆՁ ՓԱԹԱԹՎԵՐ․ ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը։

Դերասանը հիշում է այն տարիները, երբ ընտանիքն ապրում էր սահմանափակ հնարավորություններով․
«Առավոտ ժամը 6-ին գնում էի հացի խանութի դիմաց, հերթ էի կանգնում, որ ժամը 9-ի կողմերը ինձ հաց հասնի, որ էդ հացը բերեմ տուն»,- պատմում է նա՝ ընդգծելով, որ այսօրվա սերունդը դժվար թե դիմանար նման փորձություններին։
«Հիմիկվա երեխան դա որ տեսնի, նյարդային համակարգը կդիմանա՞։ Մենք ո՞նց էինք ապրում… իմ համար դա հարցական է»,- նշում է Հայկազյանը՝ համեմատելով ժամանակները։
Նարեկը չի թաքցնում նաև անձնական, խորը զգացմունքները՝ կապված հոր հանդեպ կարոտի հետ։
«Պապայի սերը, պակասը միշտ է եղել։ Մինչ օրս, կապ չունի, որ ես 41 տարեկան եմ, կուզեի՝ պապաս ինձ փաթաթվեր»,- ասում է նա։

Նարեկ Հայկազյանը նաև շոշափում է անձնական հարաբերությունների թեման՝ պատմելով իր և կնոջ՝ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ միության դժվարությունների մասին։
«Զոքանչս, ով նաև իմ դասախոսն էր, մի օր ասեց՝ Ծովինարը քեզ արժանի չի, որ թողեմ»,- հիշում է դերասանը՝ ակնարկելով ցավոտ, բայց ձևավորված զրույցը։
Դերասանն անդրադառնում է իր մասին տարածված կարծիքներին, թե ինքը «գոռոզ» է:

«Եթե գոռոզության համար պետք է չհրավիրեն, գոռոզ պատասխան եմ տալիս՝ թող չհրավիրեն, ես դրա կարիքը չունեմ»,- հայտարարում է նա՝ ընդգծելով, որ չի պատրաստվել որոշ մարդկանց հաճոյանալու համար փոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում։
