Թուրքիայով օգնության ցորեն բերեցինք, իրենց էլ տվեցինք ցորենից, որ սահմանը բացեն, գա. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ի թիվս այլ օրակարգային խնդիրների, խոսեց նաև 1993թ. Թուրքիայից Հայաստան ցորեն բերելու համար հայ-թուրքական սահմանը բացելու մանրամասների մասին:

«Հայ-թուրքական սահմանը փակ է եղել ի սկզբանե, իրենց իսկ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երբ վարչապետ էի, բլոկադայի տարիներին, այլ երկրներից մեզ որպես օգնություն տրվող ցորեն էինք բերում, Թուրքիային խնդրեցինք՝ սահմանը բացել, որպեսզի ներկրենք Հայաստան: Իրենց էլ այդ ցորենից թողեցինք, որպեսզի սահմանը բացեն, մեր ցորենը գա։

Թուրքիան ցորեն չունի, դրա համար իրենց էլ տվեցինք: Այնպես որ, Թուրքիան իր ծառայությունների, սահմանը բացելու դիմաց վճարվել է ցորենով։ Քելբաջարի գրավումը դրա հետ որևէ կապ չունի, Ժիրայր Լիպարիտյանը սխալ է ներկայացնում»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031