Այն որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում. Միքայել Բադալյան

Միքայել Բադալյանը գրում է. «Քիստոենական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:

Այն որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներռաված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը: Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, ՈՒրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը:
Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:

Երբ ես կարդացի այդ դասագիրքը, ասացի որ այդտեղ ազդանշվում է այն, ինչ տեղի է ունենալու մեզ հետ: Արտահայտվեցի այդ մասին: Կային նաև հետաքրքրաշարժ հետևից փսփսացողներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ բազմաթիվ գիտնականներ, ովքեր պիտի և կարող էին ձայն հանեին, գերադասեցին լռել, ոմանք՝ ոչ միայն լռել:

Մեծաբաստակ գիտնականներից մեկն ինձ ասաց, որ նա չի ուզում «ռիկաշետի» տակ ընկնել… կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, բայց դա մի ուրիշ առիթով…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031