Ես էլ կարծում եմ որ ամէն կիրակի, ժամը 10։55-ին, Պատարագներից առաջ «հրաժարիմք ի սատանայէ» պէտք է հնչի. Քահանա

Այսօր ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիներն ականատես եղան հերթական փաշինյանիզմին։

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,– գրել էր Նիկոլ Փաշինյանը` ուղղակի մոռանալով, որ եկեղեցին հիմնել են առաքյալները և միայն դրանից հարյուրավոր տարիներ անց է թագավոր Տրդատը պետական կրոն դարձրել քրիստոնեությունը։

Ինչևէ, այս գրառմանն ուղղված տարատեսակ քննադատությունները չուշացան։ Ի թիվս այդ քննադատությունների` նաև Սերոբ քահանա Ազարյանի գրառումն էր։

«Ես էլ կարծում եմ որ ամէն կիրակի, ժամը 10։55-ին, Պատարագներից առաջ «հրաժարիմք ի սատանայէ» պէտք է հնչի բոլոր եկեղեցիների մէջ»,- այսպես է Նիկոլ Փաշինյանի հրապարակմանն արձագանքել Սերոբ քահանա Ազարյանը։

Հիշեցնենք`նա ծառայում է Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի թեմում և ի տարբերություն իշխանությունների հետ ստորագրությամբ գործակցած իր առաջնորդի` նա իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին։

«Ես, Սերոբ քահանայ Ազարեան, ծառայ Քրիստոսի, Ամերիկայի Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմում անտեսեալ հոգեւոր սպասաւորս, անսասան, անվերապահ, անսակարկ եւ ամուր կանգնած եմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, նրա զինուորեալ եւ ուխտապահ հոգեւորականութեան եւ Ս. Լուսաւորչի գահակալ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. վեհափառ հայրապետի՝ եւ յանիրաւի հալածեալ ու բանտարկեալ հոգեւորական հայրերի կողքին։ Աղօթում եմ մեր Սուրբ Եկեղեցու խաղաղութեան եւ մեր ազգի ու հայրենիքի հզօրացման, համախմբման եւ անսասանութեան համար։

Թագաւոր երկնաւոր զԵկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա, ի խաղաղութեան»,-օրեր առաջ գրել էր հոգևորականը։

Տեսանյութեր

Լրահոս