168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ում ևս հրավիրել են մասնակցելու Աղավնոյում կայանալիք փառատոնին, ասաց, որ մտորումների մեջ է՝ գնա՝ ի՞նչ երգի իր այն եղբայրների ու քույրերի համար, որոնք մի քանի օրից կորցնելու են իրենց տարիներով ստեղծած տունը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասաց, որ դեռևս նախորդ տարի՝ 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ընկերության առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ են անցկացվել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։
Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը հանձնվելու է Ադրբեջանին, Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն օրերս այցելել էր Բերձոր և բնակիչներին տեղեկացրել այդ մասին։
«Առաջնայինն այն է, որ հայկական բանակը պետք է ամրապնդվի ու ավելացնի իր կարողությունները Արցախի ու Հայաստանի ժողովորդի պաշտպանությունն իրականացնելու համար, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, իսկ մերոնք կուրորեն գնում են դրանց կատարման։ Ադրբեջանը չի պահպանում բոլոր հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի պայմանները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձի, սադրանքների չգնալու, չկրակելու վերաբերյալ, հետևաբար՝ ի՞նչ ուժերի դուրսբերման մասին պետք է խոսք լինի»։