Հարցվածներն առաջնային են համարել անվտանգությանն առնչվող հարցերը, իսկ 60 տոկոսից ավելին վատ է գնահատել տնտեսական առկա վիճակը

Հարցված քաղաքացիներն այս պահին պետության առջև ծառացած երեք ամենակարևոր խնդիրներից առաջնայինը համարել են անվտանգությանն առնչվող խնդիրները՝ 46.5 տոկոս:

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն է ապրիլի վերջին հերթական հարցումն իրականացրել:

Ամենակարևոր հաջորդ խնդիրները բխել են անվտանգությունից. սահմանների հստակեցման հարցերը 37.3 տոկոսն է կարևորել, պատերազմի վտանգը՝ 29.4 տոկոսը, տնտեսական վիճակը՝ 26.8 տոկոսը, Արցախի խնդիրը՝ 14.8 տոկոսը, գործազրկությունը՝ 12 տոկոսը, գերիների վերադարձը՝ 9.9 տոկոսը:

Ի դեպ, հարցվածների 21.6 տոկոսը կարծում է, որ իշխանությունները ՀՀ ինտեգրման վեկտորն ուղղում են դեպի ՌԴ, 18.5 տոկոսի կարծիքով՝ ՀՀ-ն հավասար հարաբերություններ ունի ազդեցությունների կենտրոնների հետ, 16.3 տոկոսի կարծիքով՝ ԵՄ, 9.9 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ, 8.2 տոկոսի կարծիքով՝ Ֆրանսիա, և այլն:

Կարդացեք նաև

«Բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով» հարցին ի պատասխան էլ՝ 19.2 տոկոսը նշել է՝ «ավելի շուտ բավարարված է», 34․3 տոկոսը՝ «լիովին բավարարված է», «ավելի շուտ բավարարված չեմ»՝ 29.9 տոկոս, և 17.1 տոկոսը՝ «ընդհանրապես բավարարված չէ»:

Անվտանգային խնդիրներից զատ՝ հուսադրող չեն եղել նաև տնտեսությանն առնչվող հարցադրումների պատասխանները. քաղաքացիների 61.7 տոկոսը վատ է գնահատել մեր երկրի տնտեսական վիճակը:

Տեսանյութեր

Լրահոս