Այս ամենը տանելու է նոր պատերազմի. Արմեն Ռուստամյան

«Այդ հեքիաթները հերիք է մեզ մոլորեցնեն, ամբողջ խնդիրը հետևյալում է, և դա շատ պարզ արձանագրվել է։ ՀԱՊԿ-ում այդ հարցը, որը Հայաստանը դրել է՝ որպես նախապայման, ըստ էության, որևէ գործողության, որ եկեք դատապարտեք Ադրբեջանի հարձակումները և մեր տարածքի սուվերենության հետ կապված խախտումները,  նոր սկսենք մյուս պրոցեսը։ Լավրովը պարզ բացատրեց, որ դրա շուրջ կոնսենսուս չի եղել, չի ասում՝ բոլորը դեմ են եղել, ասել է՝ ոչ բոլորն են համաձայնել, իսկ եթե ոչ բոլորն են համաձայնում, ապա ՀԱՊԿ-ը չի կարող այդ օրինակի հաստատումը կատարել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ առաքելությունից Հայաստանի հրաժարման հարցին։

Ըստ պատգամավորի, եղել է կոնսենսուս այն հարցի վերաբերյալ, որ ՀԱՊԿ առաքելությունը գա Հայաստան, սակայն ՀՀ իշխանությունը դրան չի համաձայնել, նշելով, որ եթե իր պահանջը չեն արել, իրենք էլ սրան  համաձայնություն չեն տա։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ սա ի՞նչ մոտեցում է, և հենց այս հարցին պետք է պատասխանեն Հայաստանի այսօրվա դիվանագետները։

«Ժողովրդին մոլորեցնելը բավական է, մենք այսօր իսկապես մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում, և սա է իրականությունը։ Հիմա մենք, որ սա ասում ենք, ասում են՝ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, իրականությունը չասենք, դրա մասին չխոսենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացին ջուր չգնա, հա՞, այս ամենը կործանարար է, նոր պատերազմի շեմ է մեզ համար»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս