Արցախը ազատ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք Արցախ այլևս չկա. սա պատմական իրողություն և փաստ է. Սուրեն Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Երեկ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը զգուշացնող հայտարարություն էր արել. «Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել»: Ո՞ւմ էր ուղղված հայտարարությունը, ո՞վ էր հասցեատերը:

Վոլոդինի հայտարարությունը մեկ հասցեատեր չուներ: Դա կարող էր ուղղված լինել տարբեր հասցեատերերի, այդ թվում՝ նաև Ադրբեջանին: Բայց նման հայտարարություններ միշտ լինելու են, քանի դեռ գլոբալ մրցակցություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և ՀՀ գործող իշխանություններն էլ ներգրավված են այդ պրոցեսում: Մոսկվային դա նյարդայնացնելու է, և չի թաքցնելու իր դժգոհությունը: Որքան Հայաստանը շարունակի զուգահեռաբար աշխատել նաև ԵՄ-ի հետ, լուրջ խնդիրներ են լինելու:

  • Ադրբեջանն էլ պետք է կողմնորոշվի՝ կամ դեպի Թուրքիա, կամ դեպի Ռուսաստան, ակնհայտ է, որ այսօր ավելի շատ դեպի Թուրքիա է, և դա Ադրբեջանի համար խնդրահարույց է լինելու: Ի վերջո, Լաչինի միջանցքի փակելը նաև բողոք է Ռուսաստանի դեմ, որը խնդրահարույց է Ռուսաստանի համար, դիտորդների գալն էլ դրանով է պայմանավորված:  Եվ այս տեսանկյունից Վոլոդինի հայտարարությունը կարող է նաև մեսիջ լինել՝ ուղղված  Ադրբեջանին:
  • ԵՄ դիտորդները մշտադիտարկում են անցկացնելու Հայաստանի ողջ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Իրանի և Թուրքիայի սահմանների մոտ:
  • ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանի համար լրացուցիչ փորձ է՝ ստեղծել անվտանգային միջավայր, և Ադրբեջանին զսպելու գործոն է:
  • Իրանը հստակ և տրամաբանական դիրքորոշում, անհանգստություն ունի այս հարցում:
  • Ցանկացած պետության համար աբսուրդ է, որ տվյալ պետության ղեկավարը, այսինքն՝ Փաշինյանը,  հակառակորդ պետության ղեկավարին՝ Ալիևին է դիմում՝ ցույց տալու Հայաստանի քարտեզները: Իսկ եթե ցույց տա քարտեզ առանց Սյունիքի՞, կամ առանց Զանգեզուրի էքստերիտորիալ միջանցքով քարտե՞զ, դրան է՞լ է համաձայն լինելու:
  • Պետդեպի գաղտնազերծած 90-ականների փաստաթղթերը ոչ թե մի քանի տասնյակ են, այլ 5-6 հազար, որոնց մի մասը պաշտոնապես են գաղտնազերծվել, մի մասն էլ՝ տարբեր միջոցներով, օրինակ՝ Վիկիլիքսով:
  • Բայց 90-ականներին բոլորովին այլ ժամանակներ էին: Այդ տարիներին, երբ նոր էր փլուզվել Խորհրդային Միությունը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար, ընդունված է ասել՝ մեղրամսի շրջան էր: Անգամ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Քլինթոնը զանգահարում էր ՌԴ նախագահ Ելցինին և առաջարկում խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում, նույն կերպ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր հորդորում Ռուսաստանին: Այն ժամանակ կար կոնսենսուս: Անգամ այն փաստաթղթերում կան ձևակերպումներ, որ պետք է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ցանկությունը և պետք չէ ընդունել այնպիսի լուծում, որը ձևավորվել է բռնության արդյունքում: Այդ ժամանակ քաղաքական գիծը շատ հստակ էր, եթե կա ինքնորոշման իրավունք, ապա դա պետք է կիրառել:
  • Արցախը ազատ էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք Արցախ այլևս չկա՝ սա պատմական իրողություն է, փաստ է:

Կարդացեք նաև

  • Այս իշխանությունները սկզբում տապալեցին բանակցությունները, տապալեցին արցախյան պատերազմում մեր հաջողությունները, 44-օրյա պատերազմը հրահրեցին, հետո անցյալ տարի սեպտեմբերյան ագրեսիան… Այսինքն՝ դոմինոյի էֆեկտով մեկ սխալ՝ և դրան հաջորդող սխալներն այլևս հնարավոր չէ ուղղել:
  • Ո՞րն է «խաղաղության դարաշրջան» կոչվածի գինը: Դա կարող է լինել քո տարածքի, բնակչության մի մասը:
  • Շատ հավանական է, որ Լաչինի միջանցքը հանձնվել է Զանգեզուրը պահելու համար, բայց հիմա Ալիևը Զանգեզուրն է ուզում:
  • Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այսօր փակված Լաչինի միջանցքը բացելու համար. գլոբալ առումով՝ ոչինչ, մեր դեսպանները այլ պետություններում այդ հարցը չեն բարձրացնում:
  • Մոտավորապես պարզ է, չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը: Նախիջևան-Սյունիք-ԼՂ օկուպացված տարածքներում:
  • Այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում՝ տրամաբանությունն ակնհայտ էր, ինչ-որ մեկին ներքաշել պատերազմի մեջ: Մեր տարածաշրջանում էլ Իրանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի ռազմական գործողություններն իրենց երկրների տարածքից դուրս լինի, այդ դեպքում մնում է Նախիջևանը, Սյունիքը կամ Լեռնային Ղարաբաղից օկուպացրած տարածքները: Սա աշխարհաքաղաքական մրցակցության ընդունված սկզբունք է՝ պրոքսի պատերազմ, որը մեր տարածքում է լինելու:
  • ՀՀ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունն անսկզբունք է, անհիմն, բացարձակապես մեկ քայլով կրակը հանգցնելու քաղաքականություն:
  • Չնայած 1990-ականները ԱՄՆ-ՌԴ միջև մեղրամսի շրջան էր, այդուամենայնիվ ԱՄՆ-ի քաղաքականությունն էր՝ Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, իսկ դա հիմա հնարավոր է դարձել իրականացնել ՌԴ ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի միջոցով: Իսկ ԱՄՆ-ը այդ հարցում գերակտիվ է դարձել նաև այն պատճառով, որ առաջին անգամ Հայաստանի իշխանությունները պատրաստ են գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ բավարարելով Թուրքիայի պատմական նախապայմանները՝ հրաժարվել ցեղասպանության ճանաչումից և Լեռնային Ղարաբաղից: Այս իշխանությունները պատրաստ են անցնել բոլոր կարմիր գծերը, մի բան, որ նախկինում որևէ իշխանություն, այդ թվում՝ Խորհրդային իշխանությունը, չէին անի և չէին անցնի կարմիր գծերը:
  • ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, պատրաստ են անցնել բոլոր կարմիր գծերը, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը: Նրանք ասում են՝ Արցախը մեզ պետք չէ, նրանց բոլոր գործողությունների շարժիչ ուժը իշխանություն պահելն է:

  • Կա ռեալ պոլիտիկ՝ պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, իսկ հռչակված արժեքները տարբերվում են ռեալ պոլիտիկից:
  • Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը չի նշանակում անվտանգային սպառնալիքի չեզոքացում:
  • Չեմ կարծում՝ Արցախի հարցը փակված է, նույնիսկ այս վիճակում կարելի է որոշ բաներ անել, բայց ոչ այս իշխանությունների օրոք:
  • Բոլոր գերտերությունները, երկրներն ունեն իրենց շահերը, և այդ շահերն են առաջ մղում՝ որպես գործիք օգտագործելով Փաշինյանին և օգտվելով ՀՀ գործող իշխանությունների՝ արտաքին քաղաքական սկզբունքների, ռազմավարության բացակայությունից:
  • Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ է գլոբալ խաղացողների աշխարհաքաղաքական կոնսենսուս:
  • Մեզ պետք է մրցունակ բանակ և պրոակտիվ արտաքին քաղաքականություն:

Տեսանյութեր

Լրահոս