Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
«Արդեն 1 շաբաթ է, մեր աղջկան չենք տեսել, կարոտում ենք, ուզում ենք ճանապարհը շուտ բացվի, գա հասնի մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Աղավնի Բալասանյանը, որ դեկտեմբերի 12-ից գտնվում է Արցախում՝ շրջափակման մեջ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման ֆոնին Ադրբեջանում նորից ակտիվացել է Ստեփանակերտը ՀՀ-ին միացնող ճանապարհահատվածում սահմանապահ և մաքսային կետեր տեղադրելու թեման, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, այսպես ասած, «անվստահություն» հայտնելու հարցը:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է՝ այս սադրիչ գործողությունները, որոնք կազմակերպվել են անմիջապես Բաքվից, նպատակ ունեն հայաթափում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Մենք համակարգային լուծմամբ պետք է առաջնորդվենք: Իսկ սա ընդամենը հայաթափման քաղաքականություն է, այս գիտակցությունը կա՞, թե՞ չկա: Որովհետև, եթե Արցախում չկան հայեր, չկա ինքնորոշման իրավունք»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման ընթացքում:
«Տևական ժամանակ տարբեր ամբիոններից հնչեցվում են կարծիքներ՝ թե՛ մանիպուլյատիվ, թե՛ ոչ ուղղակի, որ սա ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտի է, և Հայաստանը որևէ ձևով չի կարող վերահսկողության տակ պահել այս իրավիճակը: Սա ամենամեծ սխալն է, որ թույլ ենք տվել. այսինքն, Հայաստանի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորից՝ նրանց թողնելով մեկուսացած վիճակում կամ 3-րդ երկրի հայեցողությանը»:
Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց […]
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թվարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետերը, որոնք խախտել է Ադրբեջանը՝ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստան-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էր:
«Մարդիկ չեն հասկանում՝ Ադրբեջանին հետաքրքրում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը». Յուրի Հայրապետյան
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
«Ալիևի հրահանջով հայտնվել են Շուշիի մատույցներում և փակել են կյանքի ճանապարհը: Կարծես այս խեղկատակությանը բավականին երկար են պատրաստվել և ցանկանում են ահաբեկչական հերթական մթնոլորտը ստեղծել Արցախում, որն իրենց մոտ չի հաջողվի»,- Չինաստանի դեսպանատան մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով մասնակցում էր Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիային:
Բացե՛ք կյանքի ճանապարհները.Բողոքի ակցիա՝ Չինաստանի դեսպանատան մոտ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
«Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխվեր»,- ասաց ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե սանավիացիան չի՞ կարող շտապ բուժօգնության կարիք ունեցողներին տեղափոխել Երևան: Սանավիացիայի ուղղաթիռներով Տավուշի մարզի գյուղեր էին գնում:
«Արդեն 3 օր է, ինչ բլոկադան շարունակվում է: Անձինք երկուստեք՝ և՛ ՀՀ, և՛ Արցախի կողմից սահմանափակված են իրենց ազատ տեղաշարժի իրավունքով, հումանիտար խնդիրներ են առաջացել՝ մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել: Դժվարին իրավիճակում են հայտնվել հաշմանդամություն ունեցող անձինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց բնապահպան համարող ադրբեջանցիների գործողություններին, որոնք, արդեն չորրորդ օրն է, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը:
Բոլոր ճգնաժամային պահերին, բոլոր կողմերից հնչում են հասարակության համախմբման, միասնականության, բռունցքվելու մասին կոչեր։ Դրանք արդեն իսկ բավարար չափով հնչել են նաև անցած երեք օրերին, երբ Ադրբեջանը փակել է Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակիչներին։
«Գազն անջատելը, այն էլ ձմռանը՝ դեմ է մարդկային իրավունքներին, ճանապարհ փակելն ու ժողովրդին հումանիտար աղետի առջև կանգնեցնելը՝ ևս: ԱՄՆ-ում Հայ դատի ընդհանուր մարմինը շատ ակտիվ է և մարդու իրավունքներին առնչվող տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքներ է տանում՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը փակելու, Արցախի գազամատակարարումը դադարեցնելու հարցերը բարձրաձայնելու, անմարդկային այս քայլերը դատապարտելու և կանխելու ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:
Դեռևս ունենք իրավիճակը փրկելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան
«Արցախում իրավիճակը շարունակում է օրեցօր ավելի վատթարանալ, նկատի ունեմ՝ հումանիտար առումով»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Բողոքի ակցիայի նպատակը մի քանիսն է, բայց ամենակարևորն այն է, որ մենք այս կապիտուլյանտ ուրացողների նման Եռաբլուրը չենք ուրացել: Մենք Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի ժառանգներն ենք: Մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ժառանգներն ենք,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելեց,- Ինչքան էլ սրանք կանգնեն, ասեն, որ թուրք լինելուց չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն Ադրբեջանինն է, «Լաչինի միջանցքի» խնդիրը գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք՝ աշխարհ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքական ուժեր, սովորական քաղաքացիներ, որոնք թքած ունեն սրանց արժեքների վրա: Անգլոսաքսոնական, ՆԱՏՕ-ական ու թուրքական պիղծ արժեքների ջատագովը չեն»:
«34 տարի առաջ մեկնարկեց մի շարժում, որի նպատակն էր՝ երկու հայկական պետության վերականգնում, որի նպատակն էր՝ հայ ժողովրդի անվտանգության, արժանապատվության ապահովում: Այդ շարժումը վերջին 4.5 տարվա ընթացքում քայքայվում է»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:
«Ռուս խաղաղապահների քանակի ավելացումը խնդրի որոշակի լուծում է, բայց խնդիր կա մանդատի առումով, թե նրանք ինչ լիազորություններ ունեն: Նրանք պետք է լիազորություն ունենան՝ ուժ կիրառելու»,- ասաց ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց իրականացնող Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն այն է, թե արդյո՞ք ռուս խաղաղապահները Ռուսաստանի ներկա ծանր, աշխարհաքաղաքական խառը իրավիճակում միայնակ ի վիճակի են երաշխավորել մեր երկարաժամկետ անվտանգությունը:
Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից. ադրբեջանցիները կեղծ բնապահպանական հիմնավորումներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կյանքի ճանապարհ է և միակը, որն Արցախը կապում է Հայաստանին:
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ` ակնկալելով ստանալ պատշաճ արձագանք:
«ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, հրաժարվել իրենց թուրքահպատակ քաղաքականությունից, և ՀՀ-ն պետք է ստանձնի Արցախի անվտանգության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը»: