Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴ
Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴ
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստանալուց հետո նրա գործով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Նրա խոսքով՝ բողոքում կներկայացվի, որ մեղադրանքը քաղաքական բնույթ ունի, իսկ դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։
Միաժամանակ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը դատարանին ներկայացնել Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները։

