Ֆրանսիայի փոխգնդապետին Պապիկյանի հրամանով շնորհվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալ

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031