ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին։
«Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում»,- ասված է հայտարարության մեջ։

