«Եթե օգտագործվել է «ականազերծում» բառը, նշանակում է` անցակետերը լինելու են Ադրբեջանի հետ սահմանին». Հայկ Նահապետյանը՝ ԵՄ դեսպանի հայտարարության մասին

Հուլիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։

Այս համատեքստում նա ներկայացրել է ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։

Հարցին՝ արդյոք մեքենան կծառայիմիայն սահմանամերձ բնակչության անվտանգությա՞նը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին, դեսպանը պատասխանել է, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,- նշել է Մարագոսը՝ չմանրամասնելով, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Կարդացեք նաև

ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ եթե ԵՄ դեսպանն այդ սահմանային անցակետերի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չի հաղորդել, նշանակում է այդ հայտարարությամբ ստուգում է  հասարակական կարծիքը։

«Բնականաբար, եթե օգտագործվել է «ականազերծում» բառը, նշանակում է  անցակետերը լինելու են Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանի հետ սահմանի բացում, սահմանային ուղեկալներ, սահմանապահ զորքեր ու ծառայություններ։ Իսկ ո՞րն է  այս դեպքում այդ անցակետերի իմաստը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներն այդ անցակետերով գան Հայաստան և Հայաստանի քաղաքացիները գնան Ադրբեջան։

Հիմա փորձում են ստուգել, թե արդյո՞ք մեր ժողովրդի մոտ կա ներքին համոզվածություն, որ այդ բացելուց հետո մեզ մոտ որևէ վատ բան տեղի չի ունենա, թե՞ թշնամանքի դոզան այնքան բարձր է, որ ընդդիմանալու են ու ասեն՝ որևէ սահմանակետ մի բացեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։

Ըստ Հայկ Նահապետյանի, եթե անտարբերության ընդհանուր ֆոն լինի, ապա այդ ժամանակ կհասկանան, որ ժամանակն է այդ անցակետերը բացելու։ Նրա կարծիքով՝ այդ անցակետերի բացման նպատակը, բնականաբար, տուրիզմի զարգացումը չէ, տնտեսական գործունեություն ծավալելը չէ։ Պարզապես ստուգվում է հանրության արձագանքը և ժողովրդին պատրաստում են նան, որ այդուհանդերձ ադրբեջանցիները կարող են գալ Հայաստան։

«Հանրությանը հոգեբանորեն նախապատրաստում են, որ ադրբեջանցիները կարող են գալ ու գնալ Հայաստան։ Նույն ԵՄ կառույց հանդիսացող դիտորդական առաքելության ներկայացուցիչներին այսօր տրված է դիվանագիտական առելություն իրականացնողի կարգավիճակ, հետաևաբր հիմա էլ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը կատարի իր տված խոստումները։ Ինչպես Ալիևն էր ասում, հո ադրբեջանիցիները տանկերով չեն գալու Հայաստան, մեքենայով ու այդ անցակետերով են գալու»,- հավելեց Հայկ Նահապետյանը։

Փորձագետը վստահ է, որ ԵՄ-ում որոշված է եղել, որ նման հայտարարությունը Հայաստանում անեն այնպիսի ժամանակ, որպեսզի հանրության կարծիքը թույլ լինի ու գործընթացի վրա էական ազդեցություն չունենա։

Հայկ Նահապետյանն այս համատեքստում նաև հիշեցրեց՝ որոշ հայերի ու ադրբեջանցիների կողմից անցկացվող կոնֆերանսները՝ Հայաստանում ու Ադրբեջանում։

«Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություներ է կատարել հայության նկատմամբ, դրա համար չկա որևէ զղջում, իսկ Հայաստանի իշխանության կողմից չկա որևէ իրական պահանջ։

Կարծում եմ՝ այդ անցակետերը բացելու պահանջը Նիկոլ Փաշինյանը ընդունել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031