Դերենիկ Մալխասյան․ «Արեգնազ Մանուկյանը քաղաքական հետապնդումների զոհ է»
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ պնդելով, որ այն նպատակ ունի ճնշում գործադրել Անդրանիկ Թևանյանի վրա և թուլացնել «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական պատվերի դեպքում օրենքն ու դատարանները չեն գործում, իսկ բռնաճնշումները կարող են տարածվել ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության այլ շերտերի վրա։

