Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը համաձայնություն է տվել բանակցությունները շարունակելու մասին Թեհրանի «խնդրանքին»։ Այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truthsocial-ի իր էջում արված գրառման մեջ։«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնել ենք դա անել, բայց Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է նրանց, որ հրադադարն ավարտվել է»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։Կատարը նաև կոչ էր արել կողմերին շարունակել բանակցային գործընթացը։
Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա իրականացված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

