«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն դիմել է երկրպագուներին ուղերձով` չվհատվել Չեմպիոնների լիգայից թռնելու կապակցությամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մասնակցում էր Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի:
«Տեղափոխություն «Արսենա՞լ», թե՞ կարիերայի ավարտ: Ես խաղակոշիկներս կկախեմ մեխից»,- հաստատակամորեն հայտարարել է Դելե Ալին, ում խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող:
«Մեզ պետք է, որպեսզի «Բարսելոնան» և «Ատլետիկոն» միավորներ կորցնեն: «Ռեալում» հիմա լավ շրջան է, մենք աշխատում ենք, թիմն ունի ամեն ինչ, որպեսզի հաջող խաղա: Բայց, ի վերջո, Չեմպիոն կդառնա միայն մեկը: Ես չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին: Ինձ դուր չի գալիս ինչ-որ բան ասել, երբ մեկ այլ թիմի մոտ վատ շրջան է: Ինձ հետաքրքրում է միայն իմ թիմը»,- ասել է ֆրանսիացին:
«ՊՍԺ»-ն դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսով ուժեղանալու հնարավորությունը: L’Equipe տպագիր պարբերականը հաղորդում է, որ գերմանացին «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի այլընտրանքն է, որմ տրանսֆերի հավանականությունը ծայրահեղ փոքր է:
Ես չեմ ցանկանում լսել խոսակցություններ, իբր «Մանչեսթեր Սիթին» հեշտ մրցակից է: «Վոլֆսբուրգի» մասին նույնպես ասում էին, որ դա թույլ թիմ է, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղը ունեցավ:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդներով, որոնցից Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 250 կգ (113+137) արդյունք:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Հայ ծանրորդը ցուցադրել է երկամարտի ընդհանուր 402 կ գ (182+220) արդյունք` մինչև վերջին պահը Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը պահպանելով:
Դորտմունդի «Բորուսիա»-ում փայլուն մրցաշրջան անցկացնող ու գրեթե ամեն խաղում արդյունավետ գործողությամբ աչքի ընկնող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Լիվերպուլի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքի մասին» (3:4, առաջին խաղը` 1:1):
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլը» պայքարից դուրս է թողել Դորտմունդի «Բորուսիային», «Սևիլիան»՝ Բիլբաոյի «Ատլետիկին», «Վիլյառեալը»՝ չեխական «Սպարտային», Դոնեցկի «Շախտյորը»՝ պորտուգալական «Բրագային»:
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին և 4-ին:
Գերծանր քաշային կարգի WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ինքը հանդիսանում է աշխարհում միակ մարդը, ով ընդունակ է հաղթել Վլադիմիր Կլիչկոյին:
Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն խոստովանել է, որ Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշի անցկացումը հակառակորդի տարածքում իրեն լրացուցիչ մոտիվացիա է տալիս:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4(cat), առաջին խաղ` 1:1) պատմել է, թե ինչպես է մոտիվացրել թիմին:
Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը:
Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էվալդաս Պետրաուսկասին:
Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքեց 227 կգ:
«Բոլորիցդ շա՜տ շնորհակալ եմ այսպիսի ջերմ մեկնաբանությունների ու նամակների համար: Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ ես էլ իմ ձևով կարողացա ինչ-որ բան անել իմ երկրի համար»,- գրել է Ավդալյանը՝ անդրադառնալով նաև Նորվեգիայում մրցանակային տեղի համար պայքարող հայ մարզիկ-մարզուհիներին:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» ընդունեց «Ատլետիկին»: Խաղը տեղի ունեցավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (հետխաղյա 11-մետրանոցներ – 5:4): Բիլբաոյում կայացած առաջին խաղում «Ատլետիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Կիսաեզրափակչում «Սևիլիան» կխաղա՝ «Վիլյառեալի», «Լիվերպուլի» կամ «Շախտյորի» հետ:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Պրահայում «Վիլյառեալը» հաղթեց տեղի «Սպարտային» 4:2 հաշվով:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում »շախտյորն» ընդունեց «Բրագային»: Խաղը տեղի ունեցավ Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 4:0 հաշվով:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի «Լիվերպուլը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի ընդհանուր 372 կգ (168+204) արդյունքով նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պիլիշենկոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ռումինիայի երկու ներկայացուցիչները. Գաբրիել Սինչռայանը 2-րդն էր երկամարտում 371 կգ (169+202) ընդհանուր արդյունքով, իսկ Գեորգի Չեռնին երրորդը՝ 358 կգ (165+193) արդյունքով:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին նա հայտնել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում; Ֆուտբոլիստը նշել է, որ լսել է խոսակցությունների մասին, սակայն դեռ չի պատրաստվում տեղափոխվել: