
«Արսենալը» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակով

Բայց «Արսենալին» վախեցնում է սարսափելի հրաժարագինը:
Օբլակի ձեռքբերման մեջ անձնապես հետաքրքրված է Արսեն Վենգերը: Բայց, ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ատլետիկոն» չի քննարկի ոչ մի առաջարկ. սլովենացու համար հրաժարագինը կազմում է մլն եվրո:
Ամռանը Մադրիդից կարող են հեռանալ ևս մի քանի առաջատարներ. պահանջարկ կա Կոկեի և Անտուան Գրիզմանի նկատմամբ, որոնց հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Օբլակը «Ատլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2014 թվականին:
Transfermarkt-ը Յան Օբլակին գնահատում է 35 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը