
«Բարսելոնայի» պաշտպանը կրկին վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայում» վնասվածքները շարունակվում են: Այս անգամ վնասվածքը կրկնել է ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն:
Մատյոն արդեն երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից: Վերականգնումից հետո տեղի ունեցած առաջին մարզումներից մեկի ժամանակ Մատյոն կրկին վնասել է մկանը և ստիպված է բաց թողնել ևս 15-20 օր;
Վերջին անգամ Մատյոն խաղադաշտ էր դուրս եկել հոկտեմբերի 26-ին:
Սիրարփի Աղաբաբյան