
Էլ Կլասիկոյի ողջ հասույթը կտրամադրվի «Շապեկոենսե» ակումբին

Բրազիլական «Շապեկոենսե» ակումբի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ողջ ֆուտբոլային աշխարհը:
Երեկվանից մի շարք ակումբներ և անհատ ֆուտբոլիստներ հայտնել են իրենց աջակցությունը բրազիլական թիմին:
Բրազիլական ակումբին իրենց աջակցությունն են հայտնել նաև իսպանական գրանդները: «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» որոշել են դեկտեմբերի 3-ին կայանալիք Էլ Կլասիկոյի ամբողջ եկամուտը նվիրաբերել «Շապեկոենսեին»: Ակումբների ղեկավարությունները հույս են հայտնել, որ այս օգնությունը կօգնի թիմին վերսկսել գործունեությունը:
Հիշեցնենք, որ բրազիլական «Շապեկոենսե» ակումբն ավիավթարի էր ենթարկվել: Ինքնաթիռի մեջ եղել է 77 հոգի, որոնցից փրկվել են միայն 6-ը: Ավելի ուշ պարզվել է, որ բրազիլական ակումբի ողջ մնացած դարպասապահը ևս մահացել է, իսկ թիմի երկրորդ դարպասապահի ոտքն անդամահատել են: Ողջ մնացած մյուս ֆուտբոլիստը պարալիզացվել է:
Սիրարփի Աղաբաբյան