
Հովհաննես Համբարձումյանը վերադարձել է խաղադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը երկար դադարից հետո վերադարձել է խաղադաշտ: Մակեդոնիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Վարդար»ը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Պելիստեր»-ին, իսկ Համբարձումյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին:
26-ամյա պաշտպանը սեպտեմբերի սկզբից չէր խաղում վնասվածքի պատճառով: Հանդիպմանը կրկին վնասվածքի պատճառով հայտավորված չի եղել Տիգրան Բարսեղյանը: 17 տուրից հետո «Վարդար»-ը վաստակել է 40 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: