
«Ինձ չեն հետաքրքրում դավադրության թեորիաները». Զիդանը՝ Կլասիկոյի մրցավարության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է առաջիկա Էլ կլասիկոյի մասին: Զիդանը մասնավորապես խոսել է մրցավարության մասին:
Զիդանը նշել է, որ չի մտածում, որ մրցավարները կարող են լրջորեն ազդել խաղի արդյունքի վրա: Ըստ Զիդանի՝ երկու թիմերն էլ մեծ պատասխանատվությամբ են մոտենում խաղին և մրցավարները ևս պետք է նույն կերպ վարվեն:
«Ինձ չեն հետաքրքրում դավադրության թեորիաները: Մենք մտածում ենք միայն լավ խաղի և հաղթանակի մասին»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Էլ կլասիկոն սպասարկելու է Կարլոս Կլոս Գոմեսը, ում վարած հանդիպումներում կատալոնական ակումբը երբեք չի պարտվել:
Սիրարփի Աղաբաբյան