
Մեզութ Օզիլը և Անխել Դի Մարիան ցանկանում են վերադառնալ «Ռեալ»

Կիսապաշտպանները կարոտում են Մադրիդը:
Օզիլը պայմանագրով կապված է «Արսենալի» հետ մինչև 2018թ., բայց չի այրվում համագործակցությունը երկարաձգելու ցանկությամբ: Ըստ Marca-ի տեղեկության՝ ֆուտբոլիստը հաճախ է խոսում նախկին խաղընկերների հետ այն մասին, որ ուզում է վերադառնալ «Ռեալ»:
Նման իրավիճակում է նաև Դի Մարիան: Արգենտինացին դժգոհ է փարիզյան ակումբի խաղաոճից և դեմ չէ «Ռեալ» վերադառնալուն:
Օզիլը «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 2013 թվականին, 45 մլն եվրոյով:
Դի Մարիան հեռացել է «Ռեալից» 2014 թվականին: «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդից» ստացել է 75 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը