
Գարեթ Բեյլը վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բարեհաջող վիրահատվել է:
Բեյլը սրունքի շրջանում ենթարկվել է լուրջ վիրահատության: Վիրահատությունը կատարվել է Լոնդոնի լավագույն կլինիկաներից մեկում:
Վիրահատության ավարտից հետո բժիշկները նշել են, որ Բեյլն ամբողջությամբ կվերականգնվի 4 ամիս անց:
Հիշեցնենք, որ Բեյլն այս տարի մասնակցել էր 15 խաղի՝ դառնալով 7 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան