Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն գավաթի հանդիպումը

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 30-ին կրկին կմրցի «Վեսթ Հեմի» հետ, ում հետ օրերս 1:1 հաշվով ավարտեց Պրեմիեր լիգայի հանդիպումը:

Այս խաղից առաջ անգլիական ակումբը ունի մի շարք կորուստներ:

Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնեն Քրիս Սմոլինգը, Մայքլ Կարիկը, Էրիկ Բային և Մորգան Շնայդերլինը: Խաղը բաց կթողնեն նաև Պոլ Պոգբան և Մարուան Ֆելաինին, ովքեր որակազրկված են:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 30 ին՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս