Բաժիններ՝

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, զոհերի թիվը՝ 250-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը։

Հունիսի 22-ի դրությամբ կա Էբոլայով ախտահարված 1003 հիվանդ։ Մահերի թիվը հասել է 254-ի։ Մահացությունը կազմում է 25,3%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 365 մարդ, իսկ 100 մարդ լիովին ապաքինվել է։ Նախարարությունը նշում է ապաքինման մակարդակի ցուցանիշների բարելավումը, բայց տեղի է ունեցել շփումների հսկման մակարդակի նվազում: Այն կազմում է 58%։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայից հիվանդության և մահվան դեպքեր կան հարևան Ուգանդայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930