Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները. Զախարովա

Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն ավելի քան երկու տարի է՝ զերծ է մնում ՀԱՊԿ ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց, ընդ որում՝ մնալով դրա լիիրավ անդամը, որն իր վրա է պահում բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները», – ասել է Զախարովան։

Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին, ապրիլին փաստաթուղթը հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում գտնվելը հնարավոր չէ։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր Միությանը անդամակցության շնորհիվ, մասնավորապես՝ Միության երկրների համար 5% միասնական ցածր սակագնային դրույքաչափը և նույնիսկ որոշ դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930