Բաժիններ՝

«Եռանդուն, բայց անկայուն». Մամուլը՝ Մխիթարյանի խաղի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հանդիպման մի մասին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին:

Միջազգային պարբերականները նորմալ են գնահատել Մխիթարյանի խաղը՝ նշելով, որ Մխիթարյանի և Ռունիի փոխարինումներից հետո մանչեսթերյան ակումբը արթնացավ:

Ըստ WhoScored.com-ի՝ Մխիթարյանի խաղը միջինից բարձր էր: Հենրիխի խաղը առավելագույն 10-ից ստացել է 6.67 միավոր: Մխիթարյանի ճիշտ փոխանցումների տոկոսը կրկին բարձր է ՝ 86.7:

Manchester Evening News-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 5 միավորով՝ առավելագույն 10-ից: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը ցուցադրեց շատ եռանդուն, բայց անկայուն խաղ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս