
Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100
լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Fourfourtwoն կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ 60-րդ հորիզոնականում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն է:
Ընթացիկ տարվա հուլիսի 6ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:
Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։