Բաժիններ՝

Մոուրինիոն որակազրկման պատճառով բաց կթողնի «Չելսիի»­ հետ հանդիպումը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշում է կայացրել որակազրկել «Մանչեսթեր Յունայթեդի»­ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Այդ մասին նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Պորտուգալացին բաց կթողնի «կարմիր սատանաներ»­ի հաջորդ հանդիպումը «Չելսիի»­ հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 3­-ին` Անգլիայի Պրեմիեր լիգայի 14­-րդ տուրում: Բացի այդ, մասնագետը տուգանվել է 16 հազար ֆունտ ստեռլինգով:

Նման որոշում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կայացրել է` դիտարկելով «Մանչեսթեր Յունայթեդ»-­«Վեսթ Հեմ» խաղը, որի ընթացքում Մոուրինիոն հարվածել է ջրով լի շշին` բողքելով մրցավար Ջոնաթան Մոսսի որոշումը: Մրցավարը դեղին քարտ էր ցույց տվել կիսապաշտպան Պոլ Պոգբային` սիմուլյացիայի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930