
Հունվարին 10 ֆուտբոլիստ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստվում է հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստների արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այդ ֆուտբոլիստների ցանկում են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մատեո Դարմիանը, Էշլի Յանգը, Մարկոս Ռոխոն, Մեմֆիս Դեպայը, Մորգան Շնեյդերլինը, Սեմ Ջոնսթոնը:
Ըստ Manchester Evening News-ի՝ մանչեսթերյան ակումբի համար առաջնային է Բաստիան Շվայնշտայգերի վաճառքը, քանի որ նա ստանում է շատ բարձր աշխատավարձ:
Սիրարփի Աղաբաբյան