«Լիվերպուլի» 17-ամյա ֆուտբոլիստի գոլը, որը գերազանցեց Մայքլ Օուենին, թվում էր հավերժական ռեկորդ
Հնարավոր է, տեսնում ենք «Լիվերպուլ» նոր աստղին:
Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «կարմիրները» հաղթեցին «Լիդսին» (2:0): Հաշիվը բացեց Դիվոկ Օրիջին, իսկ կրկնապատկեց Բենջամին Վուդբորնը: Հարձակվողը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց «Լիվերպուլի» կազմում. այդ պահին Վուդբորնը 17 տարեկան 45 օրական էր:
Բենջամինը գերազանցեց Մայքլ Օուենի ռեկորդը, ով մերսիսայդցիների կազմում առաջին գոլն էր խփել, երբ 17 տարեկան և 143 օրական էր:
Ձեռքբերումը գնահատել է նաև հենց ինքը՝ Օուենը.
«Իմ ռեկորդներից ևս մեկը գերազանցվեց: Շնորհավորանքներս Վուդբորնին»,- գրել է Օուենը Թվիթերում:
Վուդբորնն ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում խաղացել է 1 րոպե:
Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև «Հալլը», որը հաղթեց «Նյուքասլին»:
Մնացած քառորդ եզրափակիչներում կխաղան «Արսենալը» և «Սաութհեմփթոնը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը