
«Հաղթանակը մեզ ավելի է անհրաժեշտ». Պիկեն՝ Կլասիկոյի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ թիմն աղետալի հանդիպում անցկացրեց Իսպանիայի առաջնության վերջին տուրում:
Պիկեն նշել է, որ գոհ է, որ թիմը գոնե մեկ միավոր վաստակեց, քանի որ խաղի որակն իրոք վատն էր:
«Պետք է հավատալ «Բարսելոնային»: «Ռեալին» հաղթելու դեպքում ամեն ինչ այլ տեսք կունենա: Հաղթանակը մեզ ավելի է անհրաժեշտ, իսկ մադրիդցիները կարող են իրենց թույլ տալ պարտվել»,- նշել է Պիկեն:
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 19:15-ին:
Սիրարփի Աղաբաբյան