
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է Մոուրինիոյից

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում հեռացման համար:
Սակայն ակումբի ղեկավարությանը հիասթափեցրել է պորտուգալացի մարզչի վարքը, ում FA-ն մեկ ամսվա ընթացքում 3 անգամ մեղադրանք է առաջադրել:
Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների կարծիքի, Մոուրինիոյի նման պահվածքը շեղում է թիմին, որը վերջին 27 տարիների վատագույն մեկնարկն է ցույց տվել:
«Վեսթ Հեմի» հետ կիրակնօրյա խաղում «Յուրահատուկը» 2-րդ անգամ մրցաշրջանում հեռացվեց դաշտից Պոլ Պոգբայի՝ սիմուլյացիայի համար ցույց տրված դեղին քարտի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը