Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը և ևս 4 ֆուտբոլիստ, որ պետք է վերադառնան մեկնարկային կազմ. Manchester Evening News

Վաղը կեսգիշերին Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի  «Վեստ Հեմի» հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն այս հանդիպումը վնասվածքների և որակազրկումների պատճառով:

Manchester Evening News-ն առանձնացրել է 5 ֆուտբոլիստի, ովքեր այս դեպքում պետք է լինեն մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում:

Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Ըստ պարբերականի՝ կիրակի օրը կայացած խաղում Մխիթարյանին շատ քիչ էր մնացել երկրորդ խաղակեսի հերոսը դառնալու համար:  Պարբերականը նշում է, որ ծաղրական էր այն, որ Մխիթարյանը չխաղաց մեկնարկում, քանի որ փայլել էր Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Պարբերականի փորձագետները նշում են, որ տրամաբանական է, որ հաղթանակի համար Մխիթարյանը պետք է խաղա մեկնարկից:

Կարդացեք նաև

Բացի Մխիթարյանից, պարբերականի կազմած ցանկում են հայտնվել նաև Դեյլի Բլինդը,Անտոնի Մարսիալը, Տիմոտի Ֆոսու-Մենսան, Լյուկ Շոուն:

Ոչ միայն Manchester Evening News-ը, այլև «Daily Star» և «Metro» պարբերականները Մխիթարյանին ընդգրկել են մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս