Բաժիններ՝

Մխիթարյանը՝ 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում. FourFourTwo

Հեղինակավոր FourFourTwo պարբերականը կազմել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ամենամյա ցանկը:

Այս անգամ պարբերականի լավագույն 100-յակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի»  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է:

Խոսելով Մխիթարյանի մասին՝ աղբյուրը գրում է, որ  Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում հրաշքներ էր գործում, սակայն այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի խաղը խամրել է:

««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանի հրաշալի խաղի մասին մոռացավ  և՛ Ժոզե Մոուրինիոն, և՛ ֆուտբոլային աշխարհը:

Կարդացեք նաև

Նախորդ մրցաշրջանում նա լավագույնն  էր Բունդեսլիգայում, բայց Ժոզեն կարծես թե շուտ մոռացավ դրա մասին»,- նշել է պարբերականը:

Պարբերականը հիշել է, թե ինչ ֆուտբոլային հրաշքներ էր գործում Մխիթարյան-Օբամեյանգ զույգը նախորդ մրցաշրջանում՝ նշելով, որ Թոմաս Տուխելը նոր շունչ էր հաղորդել Մխիթարյանի խաղին:

Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը կազմած լրագրողների թիմը չի անտեսել նաև այն փաստը, որ Հենրիխը հրաշալի տիրապետում է 7 լեզուների, և նշել է, որ Մխիթարյանի տիրապետած լեզուների թիվը գնալով աճում է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս