Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ: Խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սելթա»-ին: Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ատլետիկո»-ից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուրաեսը, իսկ «Սելթա»-ից աչքի ընկան Սանտի Մինան և Ֆակունդո Ֆերեյրան:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
Իսպանական «Բարսելոնան» պատրաստվում է առաջարկություն ներկայացնել «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին, ով համարվում է ձախ պաշտպանի գոտու ուժեղացման ամենահավանական տարբերակը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսի ժամանակ կտրուկ պատասխանել է իր ապագայի մասին հարցին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Կինը քննադատել է «Լիվերպուլին» «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո (1։4):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի վերաբերյալ իր կարծիքով:
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Խոսեպ Բարտոմեուի՝ «Բարսելոնայի» նախագահական աթոռից հեռանալու, ինչպես նաև Լիոնել Մեսսիի և Անտուան Գրիզմանի հարաբերությունների մասին:
Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիո-2020 կազմկոմիտեն հրապարակել էին Օլիմպիական խաղերի մասնակիցների COVID անվտանգության առաջին ուղեցույցը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հոգնել է իր հնարավոր տեղափոխության մասին լուրերից:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ: «Ազնվանականներն» առաջինը բացեցին հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցաշարային աղյուսակում: Արագ շախմատի առցանց մրցաշարում գրոմայստերներն անցկացրեցին ևս 5 պարտիա: Արոնյանը երկու խաղ ավարտեց հաղթանակով, երկուսը` ոչ-ոքի և մեկում պարտություն կրեց:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Լացիո»-ն Հռոմում մրցեց «Կալյարի»-ի հետ: Մայրաքաղաքային թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով: «Լացիո»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Չիրո Իմոբիլեն խաղի 61-րդ րոպեին: Հետագայում «Կալյարին» խաղի ընթացքը բեկել չկարողացավ և պարտություն կրեց:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Բետիս»-ի հետ: Հանդիպումը գոլառատ ստացվեց: «Բետիս»-ի կազմում Բորխա Իգլեսիասի և Վիկտոր Ռուիսի երկու գոլերին «Բարսելոնա»-ն պատասխանեց Լիոնել Մեսսի և Տրինկաոյի գնդակներով, մեկ անգամ էլ «Բետիս»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ նույն Ռուիսը: «Բետիս»-«Բարսելոնա» 2:3:
Եվրոպական բարձրագույն լիգաներում տրանսֆերային պատուհանը փակվել է, ինչը նշանակում է, որ ժամանակն է հաշվարկ կատարել: Խոշոր անակնկալներ չեղան, այնուամենայնիվ, կային բավարար գործարքներ, որոնք այս կամ այն կերպ արժանի էին նկատվելու։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում:
«Աստանայի» 2021 թվականի առաջին նորեկը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի և «Տամբովի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Նախապատրաստական շրջանի երկրորդ հատվածը «Ուրարտու-2»-ը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Երևանի «Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ հայ կիսապաշտպանի նոր պայմանագրի քննարկման համար:
Հայազգի գեղասահորդ Ադելինա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Տոտենհեմ»-ի դեմ: Առաջին կեսի 24-րդ րոպեին «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժորժինյոն: Հանդիպման հետագա ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց և բրազիլացու միակ գնդակը հաղթական էր «ազնվականների» համար:
ԱՄՆ-ը ներկայում չի պլանավորում արգելք սահմանել Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին ամերիկացի մարզիկների մասնակցության համար:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ձեռքբերումները:
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի թիմի կազմում: